Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Պուտինին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը շնորհակալություն Է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Մերձավոր Արևելքի հակամարտության հարցում Ռուսաստանի դիրքորոշման համար։
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ տարածաշրջանում, ինչպես նաև ՄԱԿ-ի մակարդակով ձեր դիրքորոշման համար։ Ձեր օգնության շնորհիվ նրանք չկարողացան մեզ վրա պարտադրել միակողմանի մոտեցում։ Դրա համար մենք միշտ շնորհակալ ենք ձեզ, ձեր դիրքորոշման, ձեր երկրի դիրքորոշման համար», - ասել է Փեզեշքիանը Թուրքմենստանում Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ «Մենք պետք է շարժվենք դեպի բազմակողմանիություն և թույլ չտանք, որ միակողմանիությունը տարածվի ամբողջ աշխարհում։ Միացյալ Նահանգները փորձում է իր տեսակետը թելադրել աշխարհի բոլոր երկրներին։ Ներկայում նույն այդ քաղաքական գործիչները իրենց ներքին քաղաքական կուրսը պարտադրում են ուրիշներին, թելադրում իրենց դիրքորոշումը այլ երկրներին», - ասել է նա:
Իրանի նախագահը նաև անդրադարձել է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների թեմային՝ հիշատակելով ԱՄՆ-ի հարձակումները բանակցությունների ընթացքում։ «Բայց մենք երբեք չենք լքել բանակցությունների սեղանը», - նշեց Փեզեշքիանը։

Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
4509:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
5209:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
5609:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
5108:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
13400:54
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով (լուսանկար)
212Երեկ, 23:25
Կասեցրել են պատերազմի՝ ցմահ հաշմանդամ դարձած մասնակցի առողջապահական ապահովագրությունը
128Երեկ, 23:12
«Դոնբասից նահանջելը կնշանակի պարտվել պատերազմը». Զելենսկի
226Երեկ, 22:37