«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան

Ընդդիմադիր պատգամավոր Անուշ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ԱԺ այսօրվա ելույթի տեքստը. «COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի ձեռքբերման համար նախատեսել է 371 միլիոն 129 հազար 869 դրամ։ Դրան առանձին ավելանում են կահույքի տեղափոխման, տեղադրման, ապամոնտաժման և 5,400 քմ հատակի ծածկույթի հետ կապված աշխատանքներ՝ ևս մոտ 36.3 միլիոն դրամ։ Այսինքն՝ միայն այս մասով խոսքն արդեն ավելի քան 407 միլիոն դրամը գերազանցող ծախսի մասին է։
Ընդհանուր գրեթե 80% տողերում կահույքի ձեռքբերման համաձայնագրում ապրանքի գները առերևույթ ուռճացրած են։
Մասնագիտական ուսումնասիրությամբ բազմաթիվ ապրանքատեսակների մասով բարձրացվել է շուկայականից մոտ 20-25 տոկոս հնարավոր բարձր գնագոյացման հարցը։
Մեր լրացուցիչ ստուգմամբ՝ որոշ դեպքերում գներն ուռճացված են ավելի քան 50 տոկոսի և ավելիի։ 16000 դրամով գնել այն աթոռը, որը հանգիստ կարելի էր գնել 9000 դրամով. սա գերշահույթ է։
Սա կարելի է շարունակել…
Պետբյուջեն ձևավորվում է ժողովրդի հարկերով, և այն նախատեսված չի չարդարացված ծախսերի համար»:

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
8909:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
356Երեկ, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
27512.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
90910.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
113709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
53109.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
52409.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
43409.11.2026, 10:00