2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «2026 թվականի սեպտեմբերի 28-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի դատախազությունում և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ:
Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի հոկտեմբերի 12-ին կայացած նիստում 2 դատախազի գործողություններում հաստատված է համարել կարգապահական խախտումների փաստերի առկայությունը:
Կարգապահական վարույթի շրջանակում արձանագրվել է, որ դատախազներն առանց հարգելի պատճառի բացակայել են դատական նիստից:
Գլխավոր դատախազի՝ 2026 թվականի հոկտեմբերի 13-ի որոշումներով՝ Երևան քաղաքի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ, իսկ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույն անձի նկատմամբ նախկինում նշանակված է եղել «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ՝ կրկին դատական նիստից առանց հարգելի պատճառի բացակայելու համար»։

2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
1517:18
«Նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով»․ ՊՆ
6815:24
ՍԴ նախագահի ընտրության օրակարգով աշխատակարգային նիստը վաղն է
5815:12
««ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներ»․ ՇՎՏՄ
192Երեկ, 12:24
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
37010.10.2026, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
39210.10.2026, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
46309.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
41109.10.2026, 13:30