Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը 3 խաղում ընդունել է 28 անպատասխան գնդակ

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը 3 խաղում ընդունել է 28 անպատասխան գնդակ
981
Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ., 18:18

Բուլղարիայի Ալբենա քաղաքում ավարտվեց կանանց Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլի B լիգայի 2-րդ խմբի մրցաշարը։

Երրորդ տուրում Արմեն Բարեղամյանի գլխավորած կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը մրցեց Վրաստանի հասակակիցների հետ և կրեց հերթական ջախջախիչ պարտությունը՝ այս անգամ 0:7 հաշվով:

Հիշեցնենք, որ ընտրական այս մրցաշարի մեկնարկային խաղում հայ ֆուտբոլիստուհիները 0:11 հաշվով զիջել էին Իռլանդիայի հավաքականին, իսկ երկրորդ տուրում 0:10 հաշվով պարտվել էին մրցաշարի տանտերերին՝ Բուլղարիայի ընտրանուն։

Այսպիսով, Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման առաջին փուլի երեք խաղերում չկարողացավ խփել ոչ մի գնդակ՝ սեփական դարպասն ընդունելով ռեկորդային՝ 28 գնդակ: