«Կարծում եմ՝ նախագահ Էրդողանը կանի այն, ինչ ես նրան կխնդրեմ». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է խնդրել Թուրքիային՝ միանալ եմենական «Անսար Ալլահ» շարժման դեմ ռազմական գործողություններին։
Սպիտակ տան հարավային մարգագետնում լրագրողները հարցրել են Սպիտակ տան նախագահին, թե արդյոք նա մտադիր է խնդրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին միանալ «Անսար Ալլահ» շարժման դեմ գործողությանը։
«Ես կարող եմ դա անել։ Նա իմ լավ ընկերն է, ինչպես գիտեք, և ես կարող եմ դա անել։ Ես մեծ հարգանք ունեմ Թուրքիայի նախագահի նկատմամբ։ Կարծում եմ՝ նախագահ Էրդողանը կանի այն, ինչ ես նրան կխնդրեմ։ Ես մեծ հարգանք ունեմ նրա նկատմամբ», - պատասխանել է Թրամփը։
Նրան նաև հարցրել են, թե արդյոք նա խոսել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդի հետ և ինչ առաջարկ է արել։ «Այո, խոսել եմ։ Ես չեմ կարող դա ձեզ ասել։ Իսկապե՞ս կարծում եք, որ կարող եմ դա ձեզ ասել։ Ես կցանկանայի, բայց չեմ պատրաստվում», - պատասխանել է ամերիկացի առաջնորդը։
Ավելի ուշ Թրամփը Truth Social-ում գրել է, որ «հուսիները շատ վատ են պահում իրենց». «Ես կարծում էի, որ նրանք դաս են քաղել մեկ տարի առաջ, երբ մենք այդքան ուժեղ ռմբակոծեցինք նրանց, ապա դադարեցրինք ռմբակոծել նրանց խնդրանքով: Նրանք երկար ժամանակ լուռ էին, բայց հիմա վերադարձել են, հավանաբար՝ Իրանի հրամանով»:
Ըստ Թրամփի՝ «Անսար Ալլահը» «շատ նողկալի կերպով հարձակվում է Սաուդյան Արաբիայի վրա՝ միտումնավոր փորձելով բարձրացնել նավթի գները, հավանաբար ԱՄՆ ընտրություններից առաջ, և դա վատ է»:
Վերջին օրերին հուսիները ակտիվացրել են հարձակումները Սաուդյան Արաբիայում գտնվող թիրախների վրա, այդ թվում՝ Ռիադի օդանավակայանի: Հարվածները հանգեցրել են զոհերի և խափանել են ավիափոխադրումները:

«Իշխանությունը նոր հեռուստահաղորդման կարիք ունի». Կարեն Հեքիմյան
6303:06
«Նա պատրաստ է անձամբ ստանձնել իր թիմի գործողությունների քաղաքական պատասխանատվությունը». Արմեն Հովասափյան
8401:06
«Մենք գործ ունենք Լեհաստանում պետական հեղաշրջման հետ». Բոգդան Սվենչկովսկի
15100:19
«Եթե մեր խնդիրն իրար ոչնչացնելն է, և վերջում բոլորով միասին աղետ դիմավորելը, ապա այս ընթացքն իդեալական է». Վահե Հովհաննիսյան
98Երեկ, 22:30
«Apple-ը Գերմանիայի քաղաքական գործիչներին նախազգուշացրել է հեռախոսների հնարավոր կոտրման մասին»․ #Bild
279Երեկ, 19:25
«Հայերը զավթել են «Արևմտյան Ադրբեջանի» տարածքում գտնվող կրոնական հուշարձանները»․ Ազիզ Ալեքբերլի
113Երեկ, 17:54
«Փաշինյանը բացեց իր խաղաքարտերը». Արա Պողոսյան
115Երեկ, 17:36
«Չինացիները հետախուզության ոլորտում ԱՄՆ-ից հզոր են». Ոսկան Սարգսյան
102Երեկ, 17:24