Չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Զելենսկին կժամանի Լոնդոն՝ Բըրնհեմի հետ բանակցություններ վարելու համար

Զելենսկին կժամանի Լոնդոն՝ Բըրնհեմի հետ բանակցություններ վարելու համար
136
Այսօր, 10:18

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր կժամանի Մեծ Բրիտանիա՝ երկրի վարչապետ Էնդի Բըրնհեմի հետ բանակցություններ վարելու նպատակով։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները նախատեսում են արագացնել «Martlet» (Lightweight Multirole Missile, LMM) բազմաֆունկցիոնալ թեթև հրթիռների մատակարարումները, որոնք նախատեսված են հակաօդային պաշտպանության համար։ «Մեծ Բրիտանիան նաև կարագացնի 45 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 64 միլիոն դոլար) արժողությամբ հրթիռային օգնության փաթեթի շրջանակում նախատեսված 10 միլիոն ֆունտ ստեռլինգի (մոտ 13 միլիոն դոլար) հատկացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները պարտավորվել են առաջիկա չորս տարիների ընթացքում հատկացնել 1,6 միլիարդ ֆունտ ստեռլինգ (մոտ 2 միլիարդ դոլար)՝ Ուկրաինային «Martlet» բազմաֆունկցիոնալ հակաօդային պաշտպանության ավելի քան 5 հազար հրթիռ մատակարարելու համար։