«Լրատվամիջոցներին գաղտնի տեղեկություններ փոխանցող պետական պաշտոնյաներին պետք է գնդակահարել». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկացած պետական ծառայող, որը լրատվամիջոցներին գաղտնի տեղեկություններ է հրապարակում, պետք է խիստ պատժի ենթարկվի։
«Իմ կարծիքով՝ գաղտնի տեղեկություններ բացահայտողներին պետք է գնդակահարել։ Օրինակ՝ երբ նրանք (տեղեկատվության արտահոսքի համար պատասխանատուները – խմբ․) հայտնում են, թե որ ժամին եք պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա»,- Արիզոնա նահանգում հանրահավաքից հետո լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։ Նրա խոսքերը մեջբերում է NBC News հեռուստաալիքը։
Թրամփը հավելել է, որ Վաշինգթոնը ստիպված է եղել չեղարկել Իրանի վրա նախատեսված հարձակումը, քանի որ «ինչ-որ սրիկա» CNN-ին և The New York Times-ին տեղեկատվություն է փոխանցել որոշ ամերիկացի պաշտոնյաների մեկ նահանգից մյուսը մեկնելու և ժամանելու ժամերի մասին։
«Տեղեկատվություն փոխանցողների հետ պետք է շատ, շատ խիստ վարվել։ Իմ կարծիքով, նրանք հասարակության տականքներ են»,-եզրափակել է Սպիտակ տան ղեկավարը։

Դավիթ Սանամյանը նոր պաշտո՞ն է ստացել
613:42
Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը (տեսանյութ)
1613:36
«Արդեն չորս ամիս է, ինչ Գագիկ Ծառուկյանն ապօրինի ազատազրկված է». հայտարարություն
2513:30
«Սամվել Կարապետյանն ասե՞լ է՝ ինչի մասին է այդ գաղտնի պլանը»․ հարց՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
3913:24
«Թրամփը կորցնում է իր անսահմանափակ իշխանությունը»․ Գայանե Աբրահամյան
4513:18
«Որևէ նորմալ երկրում իշխանության հետ համաձայն չլինելու դեպքում մարդուն բռնության չեն ենթարկում». Նաիրի Հոխիկյան
5213:12
Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Քնեսեթի ընտրությունների արդյունքները
8413:07
«Սպասենք՝ «Ուժեղ Հայաստանն» ու դաշնակցականները գնան, մի երկու բան սովորեցնեն»․ Վահագն Ալեքսանյան
6412:36