«Ուկրաինան կվերսկսի Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հարվածները»․ Զելենսկի

Ուկրաինան վերսկսում է Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հարվածները։ Նման հարձակումների արգելքը չեղարկվել է հետախուզական տվյալների հետ կապված խնդիրների և զանգվածային գնդակոծությունների ժամանակ Starlink-ի աշխատանքի խափանումների ֆոնին։
Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Financial Times-ին տված հարցազրույցին։
«Նավթավերամշակման գործարաններին հարվածելու արգելքը հանվել է։ Բավական է», — հայտարարել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ուկրաինան երեք օր շարունակ հարվածներ չի հասցրել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին՝ Վաշինգթոնի ցանկությունը կատարելու համար։ Այդ ընթացքում Ռուսաստանը շարունակել է հարվածել ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքներին, իսկ վերջին մեկ շաբաթվա ընթացքում սպանել է ավելի քան 100 խաղաղ բնակչի։
Չնայած դադարին՝ ուկրաինացի զինվորականները զրկվել են բալիստիկ հրթիռների արձակման վերաբերյալ ամերիկյան նախազգուշացումներից։ Երկրի ողջ տարածքում Starlink-ի աշխատանքը դանդաղել է, ինչը բարդացրել է գործողությունները ռազմաճակատում և Ռուսաստանի ռազմական օբյեկտների ուղղությամբ միջին հեռավորության հարվածների իրականացումը։
Զելենսկու խոսքով՝ ամերիկացի գործընկերներն ուղղակիորեն նախազգուշացրել են ուկրաինացի զինվորականներին, որ եթե էներգետիկ օբյեկտներին հարվածները չդադարեցվեն, հետախուզական տվյալների փոխանակումը կարգելափակվի։ Հետագայում Կիևին ներկայացրել են, թե դա տեխնիկական խափանման հետևանք է եղել։
«Դա տեխնիկական խնդիր չէր, դա միտումնավոր արված քայլ էր», — ասել է նախագահը՝ մեկնաբանելով Starlink-ի աշխատանքի խափանումները։

«21% աղքատությունը ներդաշնակ, միասնական հասարակություն ունենալու հիմնական խոչընդոտն է»․ Արեգ Սավգուլյան
6203:06
«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
7902:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
8401:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
9400:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
8300:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
8900:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
87Երեկ, 23:18
«Վճռականորեն մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը»․ Ընդդիմադիր համախմբում
97Երեկ, 22:42