«Ադրբեջանը վերադառնում է ռուսական գազին». Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը վերադառնում է ռուսական գազին։
Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահ Էլշադ Նասիրովը հայտարարել է, որ Բաքուն մտադիր է վերսկսել ռուսական գազի գնումները «Գազպրոմից»։
Ուշագրավ է, որ խոսքը գազի սեփական պաշարներ ունեցող և եվրոպական շուկայում իր դիրքերն ամրապնդող երկրի մասին է։ Հիշեցնեմ, որ 2027-ից Բաքուն պարտավորվել է կրկնապատկել դեպի Եվրոպա գազի արտահանումը՝ հասցնելով դրանք տարեկան 20 մլրդ խմ-ի։
Բաքուն բավական պրագմատիկ մոտեցում է ցուցաբերում։ Ռուսական գազի ներմուծումը կարող է լրացուցիչ հնարավորություններ ստեղծել ներքին պահանջարկը բավարարելու և արտահանման ծավալները պահպանելու համար։
Այս ֆոնին ՀՀ իշխանությունները շարունակում են խոսել ռուսական գազից կախվածության նվազեցման և այլընտրանքային մատակարարումների մասին։ Առավելապես՝ Ադրբեջանից։
Հետաքրքիր հակադրություն է ստացվում։ Ադրբեջանը, ունենալով սեփական գազ, պատրաստ է գնել ռուսականը՝ ելնելով տնտեսական շահերից։ Հայաստանը, չունենալով սեփական գազ, քննարկում է ռուսականից հրաժարվելու հնարավորությունը։
Հ.Գ. Թեև մեծ է հնարավորությունը, որ Լիխաչյովի ու Բելոզյորովի այցերից հետո Երևանի հակառուսական հռետորաբանության աստիճանը շարունակաբար կիջեցվի։ Արդեն է իջեցվում»:

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
6209:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
342Երեկ, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
26712.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
89310.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
112509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
52709.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
52009.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
43009.11.2026, 10:00