«Դատապարտված հանցագործը, որը պետական փաստաթղթեր է կեղծել, ի՞նչ տրամաբանությամբ է ներառված ՔՊ-ի նախընտրական ցուցակում»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը. «ՔՊ-ում ընդունվա՞ծ է դիպլոմներ կեղծելը․ սկսենք Մարտունուց.
Դատական համակարգից օրերս ինձ մատնացույց արեցին Մարտունու համայնքապետի առաջին տեղակալ ոմն Վահագն Դավթյանի քրեական գործը, ով 2024-ի հոկտեմբերին դատապարտվել է Ագրարային համալսարանի դիպլոմը կեղծելու համար։ ԱԱԾ-ն է ժամանակին դա բացահայտել։ ՔՊ-ական չինովնիկը շտապել է իրեն մեղավոր ճանաչել։ Փաստացի ունի դատվածություն ՔՕ 457 հոդվածով՝ որպես առավել ծանր հանցանք, բայց ՔՊ-ական ավագանին շրջանցել է դատարանի վճիռը և հանցագործին թույլ տվել՝ աշխատելու Մարտունու համայնքապետի առաջին տեղակալ, հիմա էլ՝ հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների ՔՊ ցուցակում այդ անձը 4-րդ համարն է։
Զարմանում եմ, որ Մարտունու համայնքապետ Հովիկ Հովեյանը այդպիսի հանցավոր քայլը թույլ է տվել, բայց փաստ է, որ ՔՊ-ն աչք է փակում փաստաթղթեր կեղծող անձի ծանր հանցանքի վրա։
Վարչապետի աշխատակազմին ուղարկել եմ քաղաքական պատասխանատվության գրությունը՝ դատապարտված հանցագործը, որը պետական փաստաթղթեր է կեղծել, ի՞նչ տրամաբանությամբ է աշխատում պետական փաստաթղթերի հետ՝ որպես համայնքապետի առաջին տեղակալ և ի՞նչ տրամաբանությամբ է ներառված ՔՊ-ի նախընտրական ցուցակում։
Սակայն դա միակ դեպքը չէ։
Մարտունի համայնքում դիպլոմ կեղծելու ուրիշ դեպքեր էլ կան, բայց այդ մասին աղմկահարույց բացահայտումներ կլինեն առաջիկա օրերին։ ՔՊ-ական գյուղապետերը և նրանց հովանավորները պետք է պատրաստվեն ցավոտ իրողությունների»։

Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
5509:12
«Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել՝ առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին». Արա Պողոսյան
5409:00
«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
10904:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
11503:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
12102:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12701:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
14100:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
12000:18