«Արթիկը երբե՛ք «գյուղաքաղաք» չի եղել»․ Մհեր Մելքոնյան

ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջերս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակի ներկայացուցիչներից մեկը սոցիալական ցանցում հանդես էր եկել հերթական անպատասխանատու և իրականությունից կտրված գրառմամբ՝ վստահ պնդելով, թե իբր Արթիկն «այլևս գյուղաքաղաք չէ», Արթիկը «վերջապես նմանվել է քաղաքի», օր օրի ծաղկող քաղաքի...
Իջե՛ք երկնքից. Արթիկի պատմությունը ձեզանով չի սկսվել և ձեզանով չի ավարտվելու...
Արթիկն ինքնատիպ, հարուստ ավանդույթներ, արդյունաբերական ու մշակութային լուրջ դիմագիծ ունեցող քաղաք է։ Այն ձևավորվել ու կայացել է աշխատասեր ու արժանապատիվ արթիկցու քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Արթիկը երբե՛ք «գյուղաքաղաք» չի եղել, և որևէ մեկին թույլ տրված չէ վիրավորել մեր համայնքի անցյալն ու նրա բնակիչներին։
Այո՛, ոչ ոք չի հերքում, որ տարիների ընթացքում քաղաքում եղել են բազմաթիվ խնդիրներ՝
-Սոցիալ-տնտեսական ծանր վիճակ,
-Կառավարման համակարգային թերացումներ,
-Ենթակառուցվածքների անմխիթար վիճակ։
Ոչ ոք աչք չի փակում անցյալի բացթողումների վրա, բայց հերի՛ք է հանդես գաք «փրկչի» կերպարով։
Հանրային միջոցների ու քաղաքացիների վճարած հարկերի հաշվին իրականացվող տեղական աշխատանքները ձեր անձնական շնորհը կամ նվերը չեն, այլ ձեր ուղղակի պարտականությունը, որը շատ հաճախ իրականացվում է ոչ արդյունավետ, անորակ և քաղաքականացված։
Հիշե՛ք.
Արթիկում ձեզանից առաջ էլ է կյանք եղել, ձեզանից հետո էլ ավելի լավ կյանք է լինելու։
Իսկ ինչ վերաբերում է այս տարիների ընթացքում ձեր կողմից «կատարված» աշխատանքներին, ծախսված գումարներին, կառավարման որակին և քաղաքական վարքագծին՝
Երկրում իրական ազգային իշխանություն հաստատվելուց հետո դրանց բոլորին տրվելու է լիարժեք, օբյեկտիվ և անաչառ թե՛ քաղաքական, և թե՛ իրավական գնահատական։
Հարգե՛ք քաղաքը, նրա պատմությունը և բնակիչներին»։

Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
5509:12
«Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել՝ առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին». Արա Պողոսյան
5409:00
«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
10904:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
11503:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
12102:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12701:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
14100:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
12000:18