«Այս գիրքն Ադրբեջանի զավթողական օրակարգի ընդամենը մի փոքր մասն է»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանգետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի կողմից պետական հովանավորությամբ իրականացվող «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագրի քարոզչության շրջանակներում «Իրևան․ պատմական փաստաթղթերի լեզվով» վերնագրով գրքի շնորհանդես է կազմակերպել Նյու Յորքում ու Վաշինգթոնում։ Այդ մասին գրում է Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալությունը՝ ի շարս ՀՀ-ի դեմ ուղղված զավթողական ծրագրերի մասին այլ նյութերի։
Հրապարակումից պարզ է դառնում, որ գրքի հեղինակ, «պրոֆեսոր» Ֆարիդա Սաֆիևան ամբիոնի վարիչ է Ադրբեջանի պետական համալսարանում։
Այս գիրքը պետական հովանավորությամբ իրականացվող հրատարակչական գործունեության ակնհայտ օրինակ է, և այն Ադրբեջանի վտանգավոր զավթողական օրակարգի ընդամենը մի փոքր մասն է։
Պետական հովանավորությամբ իրականացվող այս օրակարգը ամբողջությամբ հակասում է օգոստոսի 8-ին Վաշինգթոնում նախաստորագրված պայմանագրի տառին և ոգուն։ Բայց սա Երևանում ՀՀ հարկատուների փողերով վարձատրվող Ալիևի փաստաբանների համար անհարմար է տեսնել»։

Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
5509:12
«Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել՝ առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին». Արա Պողոսյան
5409:00
«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
10904:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
11503:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
12102:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12701:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
14100:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
12000:18