«Որտեղի՞ց այդքան «հեղափոխական» միգրանտ․ վիզա ստանալու դժվար ճանապարհը ՀՀ քաղաքացիների համա՞ր է»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ֆրանսիա, Գերմանիա կամ Շենգեն գոտու պետություններ մի քանի օրով այցելելու համար ՀՀ քաղաքացուն պարտավորեցնում են անթիվ փաստաթղթեր ներկայացնել: Եվրոպական դեսպանությունները պահանջում և ստանում են նույնիսկ անձնական տվյալների պաշտպանության ներքո գտնվող փաստաթղթեր: Ընդ որում, փաստաթղթերի առկայությունը դեռ չի նշանակում դրանց անարգել հանձնումը դեսպանություն: ՀՀ քաղաքացիներին դեսպանությունները չեն ընդունում: Փոխարենը ՀՀ քաղաքացին պետք է դիմի մի շարք միջնորդ կազմակերպություններին, հերթագրվի և փաստաթղթերը հանձնի այդ միջնորդներին: Յուրաքանչյուր միջնորդի «ծառայությունը» վճարովի է: Այնուամենայնիվ, անթիվ փաստաթղթերը, դրանց գաղտնազերծումն ու երրորդ անձանց փոխանցումը, գնված ավիատոմսերը, միջնորդներին տրված հսկայական վճարները դեռ չեն երաշխավորում մի քանի օրվա այցելություն Ֆրանսիա կամ Գերմանիա: Շատ հաճախ դեսպանությունները մերժում են վիզայի տրամադրումը:
Այդ դեպքում, որտեղի՞ց Ֆրանսիայում, Գերմանիայում կամ Իտալիայում այդքան «հեղափոխական» արաբ միգրանտ: Արդյո՞ք վերջիններս չեն անցնում մուտքի վիզա ստանալու այն ճանապարհը, որն անցնում է ՀՀ քաղաքացին: Փաստորեն, չեն անցնում: Փաստորեն, վիզա ստանալու այդ դժվար ճանապարհը բացառապես ՀՀ քաղաքացիների համար է:
Վերջերս ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը մերժեց գիտության ոլորտի ՀՀ քաղաքացուն մուտքի վիզա տրամադրել, պատճառաբանելով, որ քաղաքացին պատրաստվում է Իտալիայում գիտական կոնֆերանսին մասնակցել: Դե, իսկ «հեղափոխության» անվան տակ Փարիզի, Մարսելի և Միլանի խանութները կողոպտող կիսագրագետ արաբներն, իհարկե, ոչ միայն մուլտիվիզա, այլ վաղուց քաղաքացիություն ունեն:
Նայում եմ Փարիզի ավերածություններին ու մտածում. հաջորդ անգամ փաստաթղթերը դեսպանություն հանձնելիս, հատուկ նշելու եմ, որ այցիս նպատակը հեղափոխություն իրականացնելն ու դրա շրջանակներում խանութներ կողոպտելն է: Կարծում եմ՝ շուտափույթ կերպով վիզա կստանամ»:

Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
5509:12
«Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել՝ առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին». Արա Պողոսյան
5409:00
«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
10904:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
11503:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
12102:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12701:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
14100:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
12000:18