«2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»։
Ուղիղ 6 տարի առաջ ՌԴ նախագահ Վ.Պուտինը պատերազմը դադարեցնելու առաջարկ էր արել հայկական ու ադրբեջանական կողմերին,որը նրա համար «անհասկանալի պատճառներով հայ գործընկերները մերժեցին»։
Ինչո՞ւ մերժվեց հոկտեմբերի 19-ի աղետալի պատերազմը դադարեցնելու առաջարկը։
Ի դեպ, ըստ Պուտինի՝ իր առաջարկն ընդունելու դեպքում հայկական վերահսկողության տակ պետք է մնար Շուշին,որտեղ կարող էին վերադառնալ ադրբեջանցի փախստականներն,իսկ Ադրբեջանին էին անցնում «աննշան տարածքներ հարավային հատվածում»։
Բազմիցս նշել եմ,որ 2020-ի հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն նշել է, որ պատերազմը դադարեցնելու առաջարկը վերաբերում է բացառապես
«5 +2» տարբերակին կամ «Լավրովի պլանի մոդիֆիկացված տարբերակին»։
Այսինքն՝ հոկտեմբերի 19-ի առաջարկով Շուշին ադրբեջանցիներին հանձնելու հարց չի եղել։
Ավելին.ակնհայտ էր,որ հոկտեմբերի 19-ին արդեն իշխանության համար պարզ էր ,որ պատերազմը դեպի պարտություն է գնում։
Ու այսքանից հետո նրանք մերժել են պատերազմն անհամեմատ ավելի քիչ մարդկային ու տարածքային կորուստներով կանգնեցնելու առաջարկը։
Ո՞րն էր նման որոշման պատճառը։
Սա քաոսայն կառավարման, թե՞ դավադրության արդյունք էր։
Միշտ չէ, որ ժամանակը վեր է հանում ողջ ճշմարտությունը։
Հիշեցնեմ,որ 2020-ի հոկտեմբերի 12-ին արտախորհրդական ուժերի հանդիպմանը ՀՀԿ-ի անունից ինքս եմ առաջարկել ,որ դիմի մեր ռազմավարական դաշնակցին,որպեսզի քայլեր ձեռնարկվեն պատերազմը դադարեցնելու համար»։

«Ռուսաստանը պատրաստ է աջակցել ԱՄՆ-Իրան հակամարտության կարգավորմանը»․ Լավրով
1820:36
«2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»»․ Էդուարդ Շարմազանով
3420:18
«ԱՄՆ-ն չի դադարեցրել հետախուզական տվյալների փոխանակումն Ուկրաինայի հետ»․ Ռուբիո
7220:00
«ՌԴ առաջարկը մերժելուց հետո՝ մինչև նոյեմբերի 9-ը, Փաշինյանը բոլոր որոշումները կայացրել է միայնակ»․ Էդգար Ղազարյան
6919:12
«Որտեղի՞ց այդքան «հեղափոխական» միգրանտ․ վիզա ստանալու դժվար ճանապարհը ՀՀ քաղաքացիների համա՞ր է»․ Կարեն Հեքիմյան
7918:36
«Հանրային վայրում տղամարդը նվաստացրել է իր կնոջը»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
10618:18
Իրանի ԱԳ նախարար Արաղչին Մակրոնին կոչ է արել ունկնդիր լինել հանրային պահանջին (տեսանյութ)
18218:06
«Բաքուն հայ գերիների թեման շահարկում է ընդդեմ ՀՀ-ի»․ Տիգրան Աբրահամյան
7417:48