«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման

Քանաքեռում քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի՝ «Քանաքեռցի Տույի», ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի և ևս երկու անձի սպանությունից շուրջ հինգ տարի անց հրապարակվել է դատավճիռը։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, Վլադիմիր և Հովհաննես Սիմոնյաններին և Արսեն Ալեքսանյանին դատապարտել է ազատազրկման՝ 8 տարի 6 ամիս ժամկետով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է դատարանից։
«Մեղադրյալներից Հակոբ Սիմոնյանն արդարացվել է։ Արտուշ Սիմոնյանը, ով դեպքի ժամանակ ևս սպանվել է, մեղավոր է ճանաչվել։
Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նման պատիժը գրեթեր արդարացում գնահատեց, նկատեց՝ այդ հանցանքի համար պատիժը սկսվում է 12 տարուց։ Հանրային մեղադրողը և տուժող կողմը միջնորդել էին մեղադրյալներին դատապարտել 19, 17, 15 տարվա ազատազրկման։
«Նման դատավճիռ չէինք լսել։ Դատախազն ուզում է 19 տարի, դատարանը տալիս է 8 տարի, այսինքն՝ 11 տարի ավելի քիչ, սա համարյա արդարացման վերդիկտ էր։ Խմբի կազմում սպանության համար 8 տարի, պատկերացնու՞մ եք»,- ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ դատավճիռը ստանալուց և ծանոթանալուց հետո բողոք կներկայացնեն»,- գրել է լրատվամիջոցը։

Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
5509:12
«Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել՝ առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին». Արա Պողոսյան
5409:00
«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
10904:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
11503:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
12102:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12701:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
14100:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
12000:18