«Ազգային հիշողությունը չպետք է դառնա ո՛չ անհատի անձեռնմխելիության, ո՛չ էլ անցյալը ջնջելու միջոց». Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրել է․ «ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Բացի այլ չափանիշներից, յուրաքանչյուր ժողովրդի պատմական հասունությունը դրսևորվում է նաև իր հերոսների գործունեությունը ճշմարտացիորեն գնահատելու կարողությամբ։
Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ նրա ամբողջ անցյալը ջնջելու միջոց։ Այն պետք է ծառայի ճշմարտության բացահայտմանը, պետականության փորձի իմաստավորմանը և ապագա սերունդներին պատմական դասեր փոխանցելուն:
Մեզ մոտ հանրային գնահատականը հակված է անձին տեղավորելու երկու ծայրահեղություններից մեկում՝ հերոսի կամ մեղավորի, փրկչի կամ հակառակորդի կերպարում։
Եթե սա իրողություն չէ, ապա խնդրում եմ տալ այն հայ հեղինակության (ոչ ընդհանրական) անունը, ով այսօր ապրելով մեր կողքին, մեծարվում կամ, պարզապես, ճշմարտացիորեն գնահատվում է ՈՂՋ ժողովրդի կողմից»:

Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
5509:12
«Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել՝ առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին». Արա Պողոսյան
5409:00
«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
10904:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
11503:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
12102:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12701:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
14100:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
12000:18