ՔՊ-ն փախչում է, «ուժեղները»՝ հետապնդում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, թեպետ առաջին օրվանից ամեն ինչ փորձում է անել՝ Շաքիի ամոթալի միջադեպի թեման հանրային քննարկումների օրակարգից հանելու համար, և դրա համար էլ խորհրդարանական ծեծկռտուք սարքեցին, էլ զանազան այլ թեմաներ օրակարգ բերեցին՝ անկլավ-էքսկլավների, նոր սահմանադրության և այլն, սակայն Սամվել Կարապետյանի թիմը համառորեն առաջ է տանում այդ հարցը և փորձում է սպառիչ պատասխաններ ու պարզաբանումներ ստանալ կատարվածի վերաբերյալ։
Այսօր էլ խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում արտահերթ նիստ է նշանակված, և ընդդիմությունը պահանջում է, որ այդ նիստին ներկա գտնվեն ՆԳ և պաշտպանության նախարարները, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և բացատրություն տան, թե որտեղ են թերացել, որ ադրբեջանցին կարողացել է սահմանը հատել ու անարգել հասնել Շաքիի բնակավայր, և միայն հրաշքով է, որ այս միջադեպը ողբերգական՝ մահվան ելք չունեցավ։ Անցած շաբաթ ևս «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հիշյալ հանձնաժողովի արտահերթ նիստ էին հրավիրել, որին, սակայն, միայն խորհրդարանականներ էին մասնակցում:
Այսօրվա նիստին, որոշ տեղեկություններով, առաջին դեմքեր չեն մասնակցի, բայց մասնակցություն կլինի բոլոր կառույցներից, թեպետ այս քննարկումն ամենեւին էլ ՔՊ-ականների սրտով չէ, և մտմտում են այն փակ ֆորմատով անցկացնելու շուրջ։ Իսկ որպեսզի փակ ֆորմատով անցկացնեն, պետք է ասեն, որ պետական գաղտնի ինֆորմացիաներ են հրապարակվելու, այդ պատճառով պետք է փակ ռեժիմ ապահովվի։ Ի դեպ, եթե այդպես անեն, ապա «Ուժեղ Հայաստանից» միայն Վաղինակ Վարդանովը կարող է ներկա գտնվել նիստին, քանի որ, ինչպես տեղեկացրել ենք, ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը քաղաքական որոշում է ընդունել՝ հրաժարվել գաղտնիության «դոստուպից», բացառությամբ մի քանի պատգամավորի, որոնց մեջ է նաև Վարդանովը։ Այսինքն, գաղտնի փաստաթղթերին ծանոթանալու փաստաթուղթը չեն ստորագրել:
Փոխարենը ՔՊ-ում զբաղված են Ալիևի տնային աշխատանքը կատարելով, նախօրեին իշխող կուսակցության վարչությունն արտահերթ նիստ է հրավիրել, և նորից քննարկել են նոր սահմանադրության դրույթները։ Մտադիր են արագացված ռեժիմում քնարկումն ավարտել, նոր սահմանադրության հայեցակարգը հրապարակել մինչեւ տարեվերջ, որպեսզի հաջորդ տարվա սկզբին արդեն հանրաքվե անցկացնեն: Թե ինչպես են դա իրականացնելու, երբ ԱԺ-ում դրա համար անհրաժեշտ ձայներ չունեն, դեռ փակագծեր չեն բացում»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
5509:12
«Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել՝ առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին». Արա Պողոսյան
5409:00
«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
10904:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
11503:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
12102:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12701:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
14100:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
12000:18