Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործարար Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործը քննող, գործարարին կալանքի տարած, 53 հոգանոց քննչական խմբի ղեկավար, քննիչ Սպարտակ Պողոսյանն ազատվել է աշխատանքից: Քննչական կոմիտեից ի պատասխան հաստատեցին լուրը՝ տեղեկությունը նշելով, որ իր սեփական դիմումի համաձայն է ազատվել։
Հիշեցնենք, որ դեռ 1 տարի առաջ՝ 2025 թվականի հոկտեմբերի 9-ին, ՀՀ Քննչական կոմիտեի 11-ամյակի և Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ տեղի էր ունեցել Կոլեգիայի հանդիսավոր նիստ, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամաններով՝ Կոմիտեի մի շարք ծառայողներ պարգևատրվել են կրծքանշաններով, մեդալներով, հուշանվեր ժամացույցով, շնորհվել են շնորհակալագրեր, տվյալ պաշտոնի համար նախատեսված և արտահերթ դասային աստիճաններ։ Եվ ահա իշխանությունները պարգևատրեցին նաև Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանին։
Եվ 1 տարի անց նա լքեց համակարգը, ինչը խիստ առեղծվածային է. ինչու նա պետք է լքեր Կոմիտեն»։
Մանրամասները՝ թերթի համարում:

Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
5509:12
«Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել՝ առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին». Արա Պողոսյան
5409:00
«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
10904:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
11503:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
12102:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12701:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
14100:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
12000:18