«ԱԺ ընտրությունները կեղծած Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ՏԻՄ ընտրություններում խախտումների համար դիմել իրեն»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վաղուց եմ գրել, կրկնեմ՝ Հայաստանը սարքել են մեծ գժանոց՝ բաց երկնքի տակ։ Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից առաջ, որպես ընտրակաշառք, թոշակները 10 հազար դրամով ավելացրած, պետբյուջեի հաշվին 2 անգամ (մեկը՝ կուսակցական փրայմերիզի անվան տակ) քարոզարշավ արած, նախընտրական քարոզարշավի ժամանակ տոննաներով թխվածք՝ կեքս բաժանած, վարչական ռեսուրսը լիուլի օգտագործած, ԿԸՀ-ի որոշմամբ ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողած Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ՏԻՄ ընտրություններում վարչական լծակներ, ճնշումներ, ԽԾԲ, սպառնալիքներ կիրառած, ընտրակաշառք բաժանող կամ խոստացող քաղաքական ուժերի, թեկնածուների դեմ քվեարկել, այդ դեպքերի առնչությամբ դիմել իրեն կամ իրավապահներին։ Նիկոլ Փաշինյանը վերջում գրել է․ «Կեցցե ժողովրդավարությունը»։ Այստեղ են ասել՝ ուստա տուշի։ Ի՞նչ ժողովրդավարություն, Հայաստանում վաղուց ավտորիտարիզմ է»։

Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
5509:12
«Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել՝ առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին». Արա Պողոսյան
5409:00
«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
10904:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
11503:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
12102:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12701:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
14100:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
12000:18