«Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների դեպքում կա մեկ փաստ, որը բացառում է կալանքի հարցը ընդհանրապես»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բավական չէ՝ հայր և որդի կալանավորված են երկու ամիս, իշխանությունների սիրտը ցանկանում է կալանքի շարունակում:
Սա նորություն չէ, նորություն է, որ այդ ամենն արվում է նույն օրը, գրեթե նույն ժամին:
Ի դեպ, հայր և որդի Քոչարյանները զրկված են նույնիսկ իրար հետ հաղորդակցվելուց: Սա հերթական դեպքն է, երբ արձանագրվում է մարդասիրության ճգնաժամը:
Ի տարբերություն հազարավոր կալանքի այլ դեպքերի՝ Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների դեպքում կա մեկ փաստ, որը բացառում է կալանքի հարցը ընդհանրապես․ դա իրենց բնակության վայրն է: Իրենք բնակվում են մի վայրում, որը ՊՊԾ 24-ժամյա հսկողության օբյեկտ է: Այսինքն, տնային կալանքը նույն կերպ հնարավոր է, նույնիսկ ավելի արդյունավետ կարող է լինել, բայց քննիչները, պարգևատրվող դատախազները «տեղյակ» չեն:
Սեդրակ Քոչարյանի գործով դատավորը հայտնի է որպես միակ դատավոր, ում Փաշինյանը մեղադրել է կոռուպցիայի մեջ՝ Ծառուկյանին արդարացնելու դատավճռի համար, բայց ով շարունակում է պաշտոնավարել: Բոլորը գիտեն՝ ինչու․ որ անխտիր բոլոր պահանջների կատարումն ապահովի:
Ռոբերտ Քոչարյանի կալանքը պետք է քննի այն դատավորը, որը երկու ամիս առաջ կալանավորել է հենց Սեդրակ Քոչարյանին:
Այս ամենի պայմաններում տեղին է հիշել ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում ընտրովի արդարադատություն է, քաղաքական հետապնդումների միջավայր է, և վե՛րջ: Իհարկե՝ սա էլ կավարտվի»:

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
10104:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
10903:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
11302:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12301:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
13900:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11500:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
102Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
109Երեկ, 23:42