Երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Երկրի ղեկավար կոչվածն ինչքան բանուգործ չունի անելու, որ մտել է համայնքի ղեկավարի թեկնածուի ընտանիք». Վահե Սարգսյան

«Երկրի ղեկավար կոչվածն ինչքան բանուգործ չունի անելու, որ մտել է համայնքի ղեկավարի թեկնածուի ընտանիք». Վահե Սարգսյան
48
Այսօր, 14:42

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկրի ղեկավար կոչվածն ինչքան բանուգործ չունի անելու, որ մտել է համայնքի ղեկավարի թեկնածուի ընտանիք, պարզել, թե ով որտեղ է աշխատում ու դրա մասին մի խայտառակ արշավ սկսել Արտաշատի ղեկավարի թեկնածու, ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի դեմ։ Գարշելի իրողություն, որը պարզ ողբերգություն է ցանկացած երկրի համար, որն ուզում է ունենալ ապագա։
Նպատակը պարզ է՝ փրկել Արտաշատի իր թեկնածուին, որին երեկ Հանրայինի եթերում գաղափարապես ջախջախեց Գերասիմը։
Այն, որ Գերասիմի դեմ մարտի ելածը ներկայիս ՏԻՄ ընտրութուններում բազմաթիվ նախկին ՀՀԿ-ականներ կամ ՀՀԿ-ի կողմից առաջադրվածներ է լցրել է գրպանը և ներկայացնում է իբրև «ՔՊ-ի մաքուր ու անարատ թեկնածուներ»՝ դա հեչ։ Հիմա էլ դա հայտարարում է, թե Գերասիմ Վարդանյանի կինն է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին շատերը կապում են այլ ուժերի հետ կամ անձանց հետ․․․ Իսկ էդ շատերի մոտ առաջացած հարցը կարո՞ղ է, այնուամենայնիվ, ծագել է էս լուսանկարի մարդկանց տեսնելուց հետո։
Այո, Անահիտը, սեփական խելքով, օրենքով սահմանված կարգով անցնելով համապատասխան փուլերը, 2022թ․ մարտ ամսից աշխատում է Միասնական սոցիալական ծառայությունում, որպես ավագ մասնագետ։ Նրան Նիկոլ Փաշինյանը չի նշանակել, որ ազատի։ Բայց, եթե ՀՀ պետական համակարգը միջնադարյան Մամլուքյան սուլթանության է վերածվել, իհարկե՛ կարող է նաև հրամայել՝ ազատել։ Նման դեպքում կարող է նաև հրամայել, թե Անահիտի տեղում ով նշանակվի և ինչ գույնի շոր հագնի։
Հ․գ․ Իսկ Նիկոլ Փաշինյանը և իր խայտառակ համակարգը պիտի երազի ունենալ Անահիտի նման պարկեշտ ու գործին նվիրված մասնագետ»:

Լուսանկարը՝ Վահե Սարգսյանի էջից
Լուսանկարը՝ Վահե Սարգսյանի էջից

Աղբյուրը`   Վահե Սարգսյան