«Վենսը հստակեցրել է Վաշինգթոնի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում»․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վենսը՝ Ուկրաինային․ ՆԱՏՕ-ի դռները փակ են.
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հոկտեմբերի 20-ին արած հայտարարությամբ հստակեցրել է Վաշինգթոնի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում։
Վենսի խոսքով՝ Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին, քանի որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև պաշտոնական դաշնակցային համաձայնություն չկա։ Նա ընդգծել է, որ երկու երկրները շարունակելու են համագործակցել, սակայն նրանց շահերը միշտ չէ, որ համընկնում են։
ԱՄՆ փոխնախագահը նաև կոչ է արել Կիևին դադարեցնել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները՝ նշելով, որ դրանք կարող են բարձրացնել էներգակիրների գները ԱՄՆ-ում։
Ինչպես և կանխատեսում էի մի քանի օր առաջ Վենսի հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Վաշինգթոնի և Կիևի միջև տարաձայնությունները պահպանվում են։
Ուկրաինայի համար առանցքային հարց է մնում ոչ միայն ռազմական աջակցության շարունակականությունը, այլև այն, թե ինչ պայմաններով կարող են ձևավորվել ապագա անվտանգության երաշխիքները»։

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
10104:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
10903:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
11302:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12301:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
13900:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11500:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
102Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
109Երեկ, 23:42