«Օրենքի խախտմա՞մբ եք պաշտոնավարել», «ձեր հարցման մեջ կար մեղադրանք»․ բանավեճ՝ ԱԺ-ում

«Հաշվեքննիչ պալատի մասին օրենքով դեռ 2018թ․ սահմանվել է նորմ, որ պալատի անդամ, այդ թվում նախագահ, կարող է աշխատել այն անձը, ով ի թիվս այլ պահանջների, ունի աուդիտորի որակավորում։ Գործող անդամների վրա այդ դրույթը տարածվելու էր 2024թ․ հունվարի 1-ից, իսկ 2024թ․ մայիսին օրենքում փոփոխություններ են արվել՝ ժամկետը երկարաձգվել է։ Ձեր անձնական գործում տեսա, որ դուք աուդիտորի որակավորում ստացել եք 2026թ․ ապրիլին։ Ես ճի՞շտ եմ հասկանում, որ 2024թ․ հունվարից մայիս ամիսներին դուք պաշտոնավարել եք օրենքի խախտմամբ»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը դիմել է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածու Կարեն Առուստամյանին։ «Ձեր հարցման մեջ կար մեղադրանք, որը չեմ կարող որևէ կերպ կիսել։ Երբ ընտրվել եմ Հաշվեքննիչ պալատի անդամ, այդ նորմը չէր գործում և նման պահանջ չի եղել։ Պահանջը հիմա է գործում և ես հիմա ներկայացված եմ ձեզ արդեն որակավորված աուդիտորի վկայականով»,- պատասխանել է Առուստամյանը։
«Իմ հարցը պարզ էր․ աուդիտորի որակավորումը պարտադիր նորմ էր 2024թ․ հունվարի 1-ից, չեղարկվել է մայիսին և դուք այդ ժամանակահատվածում պաշտոնավարել եք»,- շարունակել է Մանուկյանը:
«Չէր կարող այդպես լինել, դա գործողին չէր վերաբերում։ Ես էլ շատ պարզ պատասխանեցի, ի սկզբանե եղել է որակավորման պահանջ, որը ես այս պահին, որպես թեկնածու, ունեմ»,- հարկադարձել է Առուստամյանը։

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
10104:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
10903:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
11302:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12301:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
13900:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11500:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
102Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
109Երեկ, 23:42