«Հեղափոխականությունը ֆրանսիական ազգային վիճակ է»․ Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ֆրանսիայում միգրանտներին մեղադրելը հեղափոխական տրամադրությունների մեջ նույնն է, եթե ԱՄՆ-ի միգրանտին մեղադրեն Ամերիկյան երազանքով ապրելու համար։
Հեղափոխականությունը ֆրանսիական ազգային վիճակ է։
Ամեն տարի հուլիսի 14-ին մեծ շուքով նշում են Բաստիլի գրավումը, ֆրանսիացիների սրտները հպարտությամբ է լցված 1830-ի ու 1848-ի հեղափոխություններով։
Միգրանտներին ասիմիլացնում և ֆրանսիացի են դարձնում ֆրանսիական հեղափոխությունների և ապստամբությունների մշակույթով, և իրենց երեխաներին, երիտասարնդերին վարակում հեղափոխականությամբ, իսկ մեծերին՝ հեղափոխական նոստալգիայով։
1968թ․ Շառլ Դը Գոլի դեմ հեղափոխական շարժմանը մասնակցում էին Սարտրը, Սիմոն Դը Բովուարը, Միշել Ֆուկոն, Ժիլ Դելյոզը, Մորիս Բլանշոն, Ժակ Լականը, այսինքն՝ հիմիկվա Ֆրանսիայի ձևավորման մտքի ողջ կապիտալը։
Այլ հարց, որ Դեղին մամուլի մի խմբագիր հայտնվի ու սկսի Իրական Ֆրանսիա կառուցել՝ ջնջելով՝ պատմական Ֆրանսիան։
Եվ այլ հարց, որ Ֆրանսիայի հակամիգրանտականները տրամաբանորեն պետք է օգտվեն ցույցերը հակամիգրանտական դարձնելու հնարավորությունից։
Բայց այն, ինչ կատարվում է Ֆրանսիայում, ֆրանսիական է»:

Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
4421:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
12820:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
9319:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
10018:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
9018:36
Արևմտյան երկրները ռուսների որս են հայտարարել, այդ թվում՝ Հայաստանում. Զախարովա
14918:25
«Ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել, ինչից էլ հսկիչ «տիկինն» օգտվել է՝ խեղաթյուրելով ողջ իրականությունը»․ Աննա Ստեփանյան
9418:18
«Քաղաքական մրցակիցներին բանտերում սպանելով՝ Փաշինյանը տեղավորվում է Լուկաշենկոյի ու Պուտինի արանքը»․ Սուրեն Սահակյան
8717:48