Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Պուտինը Երևանին ստիպեց կողմնորոշվել, և Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվեց դեպի Թուրքիա»․ Նարինե Մկրտչյան

«Պուտինը Երևանին ստիպեց կողմնորոշվել, և Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվեց դեպի Թուրքիա»․ Նարինե Մկրտչյան
54
Այսօր, 21:54

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը. «Էլի Պուտինը մեզ ԵՏՄ-ից դուրս բերի, Նիկոլից ընդհանրապես հույս չկա։ Ինչպես ՀԱՊԿ-ի դեպքում․ Հայաստանը դուրս չեկավ ՀԱՊԿ-ից, ՀԱՊԿ-ը դուրս եկավ Հայաստանից։
Իրավիճակի ողբերգականությունն այն է, որ Հայաստանի փոխարեն որոշում են կայացնում բոլորը՝ Մոսկվան, Բաքուն, Անկարան, այլոք, բայց ոչ՝ Երևանը։
Հենց այդ պատճառով էլ Անկախության հռչակագիրը խանգարում է բոլորին, որոնք էլ ձգտում են հասնել Հռչակագրի չեղարկմանը։ Նիկոլ Փաշինյանն ընդամենն այդ ձգտումներն ու ցանկությունները բարձաձայնողն ու իրականացնողն է։
Պարզապես Պուտինը ստիպեց Երևանին կողմնորոշվել, և Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվեց դեպի․․․ Թուրքիա։
Դեպի Եվրամիություն ընթացող Երևանը խարիսխ գցեց Անկարայում, որը թե՛ աշխարհագրորեն, թե՛ քաղաքական համակարգով ավելի մոտ է պաշտոնական Երևանին»։

Աղբյուրը`   Նարինե Մկրտչյան