Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը

Տաթև բնակավայրի ղեկավար Գոռ Մինասյանի պաշտպաններ Արտակ Նավասարդյանը և Սլավիկ Պողոսյանը հանդես են եկել հայտարարությամբ․ «2026 թվականի նոյեմբերի 9-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշել է 2 ամիս ժամկետով երկարաձգել Գոռ Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը
Գոռ Մինասյանին անազատության մեջ պահելու նախորդ երկու ամիսների ընթացքում վարույթն իրականացնող մարմինը՝
● Գոռ Մինասյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի կատարել,
● Չի կատարել պաշտպանության կողմի պահանջած առերեսումները, այդ թվում՝ ենթադրյալ տուժողի հետ,
● Պաշտպանության կողմի մատնանշած վկաներին չի հարցաքննել,
● Պաշտպանության կողմից ներկայացված, մեղադրանքը հերքող փաստաթղթերը ապացույց չի ճանաչել։
Այլ կերպ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի անմիջական վերահսկողության ներքո իրականացվել է միակողմանի նախաքննություն՝ միտված Գոռ Մինասյանին շարունակաբար անազատության մեջ պահելուն։
Հարկ ենք համարում նշել, որ քննիչը կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը դատարան է ներկայացրել նոյեմբերի 2-ին՝ կալանքի ժամկետի ավարտից 12 օր առաջ՝ վկայակոչելով վկաների հարցաքննություններ և առերեսումներ կատարելու համար լրացուցիչ ժամանակի անհրաժեշտությունը, սակայն որևէ կերպ չի պատճառաբանել, թե ինչու այդ գործողությունները չեն կատարվել կալանքի նախորդ երկամսյա ժամկետի ընթացքում։ Ստացվում է՝ չկատարված քննչական գործողությունները վկայակոչվել են որպես Գոռ Մինասյանին ևս երկու ամիս անազատության մեջ պահելու հիմնավորում այն պայմաններում, երբ դրանք կատարելու օբյեկտիվ հնարավարությունն առկա է եղել։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանն իր հերթին կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշման մեջ բառացիորեն վերարտադրել է նախորդ որոշման «հիմնավորումները»՝ առանց պաշտպանության կողմի փաստարկներին անդրադառնալու արձանագրելով, որ նախաքննության մարմինը դրսևորել է «պատշաճ ջանասիրություն» այն դեպքում, երբ վերջինս ավելի քան 23 օր դրսևորել է բացարձակ անգործություն։
Ցավալի է արձանագրել, որ վերը նշված պետական մարմինների կողմից անտեսվում է նաև Գոռ Մինասյանի խնամքի տակ չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ և վատառողջ մոր գտնվելու հանգամանքը։
Վերոգրյալի լույսի ներքո վերահաստատում ենք մեր այն պնդումը, որ Գոռ Մինասյանի անձնական ազատության իրավունքի կամայական և շարունակական սահմանափակումը հետապնդում է այլ՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով չնախատեսված ոչ իրավաչափ նպատակներ»։

Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
4119:18
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
7118:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
6618:36
Արևմտյան երկրները ռուսների որս են հայտարարել, այդ թվում՝ Հայաստանում. Զախարովա
10318:25
«Ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել, ինչից էլ հսկիչ «տիկինն» օգտվել է՝ խեղաթյուրելով ողջ իրականությունը»․ Աննա Ստեփանյան
7218:18
«Քաղաքական մրցակիցներին բանտերում սպանելով՝ Փաշինյանը տեղավորվում է Լուկաշենկոյի ու Պուտինի արանքը»․ Սուրեն Սահակյան
7217:48
«Յուրաքանչյուր թմրամոլ դարձած երեխայի ճակատագիրն այսուհետ նաև ձեր խղճին է լինելու»․ Տիգրան Քոչարյան
6917:24
«Պարզվում է՝ ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել․ սա չպետք է դառնա պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն»․ Քրիստինա Վարդանյան
9116:00