Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Ակնկալում եմ, որ ընդդիմադիր պատգամավորներն արժանի պատասխան կտան Արսենին պիտակավորելու փորձ անողին»․ Արթուր Սուքոյան

«Ակնկալում եմ, որ ընդդիմադիր պատգամավորներն արժանի պատասխան կտան Արսենին պիտակավորելու փորձ անողին»․ Արթուր Սուքոյան
61
Այսօր, 18:30

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Դեռ Արսեն Գևորգյանի մարմինը հողին չհանձնած՝ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը շարունակում է նրան կաշառառուի պիտակ կպցնելու փորձերը։
Անկեղծ զայրույթս այնքան մեծ է, որ դժվարանում եմ բառեր գտնել այս բարոյական անկումը բնութագրելու համար։ Մարդկային արժանապատվության, տարրական պարկեշտության և հարգանքի սահմաններ կան, որոնք նույնիսկ քաղաքական պայքարի ամենաթեժ պահին չի կարելի հատել։ Թեև, պետք է խոստովանեմ, Վահագն Ալեքսանյանի պարագայում այս սահմանների մասին խոսելն արդեն իսկ ավելորդ է։
Փորձեք պատկերացնել Արսենի երեխաների, ծնողների, հարազատների ու ընկերների հոգեվիճակը։ Մարդը երեկ է մահացել, նրա հարազատները դեռ չեն հասցրել գիտակցել ու համակերպվել իրենց կորստի հետ, դեռ սգի առաջին, ամենածանր օրերն են ապրում, իսկ այդ ընթացքում ստիպված են ականատես լինել, թե ինչպես են փորձում վարկաբեկել իրենց հարազատի անունն ու հիշատակը։ Սա արդեն քաղաքական տարաձայնության կամ պայքարի հարց չէ։
Վաղը ԱԺ արտահերթ նիստ է։ Ցավոք, Արսենն այլևս հնարավորություն չունի պատասխանելու իր հասցեին հնչող մեղադրանքներին և իր անունը վարկաբեկելու փորձերին։ Հետևաբար ակնկալում եմ, որ ընդդիմադիր պատգամավորները՝ նրա պայքարի ընկերները, արժանի պատասխան կտան երջանկահիշատակ Արսենին պիտակավորելու փորձ անողին»։

Աղբյուրը`   Արթուր Սուքոյան