Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց

Գլխավոր դատախազությունը հայտնել է․ «Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 10-ի վճռով մասնակի բավարարել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգների և նրան փոխկապակցված անձանց։
Հակակոռուպցիոն դատարանի վճռի դեմ Գլխավոր դատախազության և պատասխանողների կողմից ներկայացվել էին վերաքննիչ բողոքներ, որոնք մասնակի բավարարել էին։
Վերաքննիչ դատարանի 2026 թվականի հուլիսի 3-ի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարանի 2026 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումներով վարույթ չեն ընդունվել։
Այսպիսով, օրինական ուժի մեջ մտած դատական ակտով՝ Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվեն՝
· 9 անշարժ գույք (2023 թվականի դրությամբ՝ անշարժ գույքերի ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 811,400,000 դրամ),
· 6 շարժական գույք,
· 18,371,325 դրամի ավանդ,
· 300,049,322 դրամի փոխառություն,
· 17,135,233 դրամ,
· «ԷՄ-ԷՆ-ԺԻ» ՍՊ ընկերության 15,9456% բաժնեմասը։
Անշարժ գույքերն են՝
1. Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցի 109/45 տարածքը,
2. Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Ալավերդյան փողոցի 1-ին փակուղու 3 բնակելի տունը,
3. Արմավիրի մարզի Արշալույս համայնքի 21 փողոցի 32 կիսակառույց բնակելի տունը,
4. Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Վ.Սարգսյան փողոցի 24/1 բնակելի տունը,
5. Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Անդրանիկ թաղամասի 1 բնակելի տունը,
6. Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Չարենց 1-ին թաղամասի 262 բնակելի տունը,
7. Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Ա.Մանուկյան թաղամասի 197 կիսակառույց բնակելի տունը,
8. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի Զ.Անդրանիկի պողոտայի 80/2 հասարակական կառուցապատման հողամասը,
9. Արմավիրի մարզի Արշալույս համայնքի 17 փողոցի 4 հողամասը»։

Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
4421:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
12820:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
9319:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
10018:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
9018:36
Արևմտյան երկրները ռուսների որս են հայտարարել, այդ թվում՝ Հայաստանում. Զախարովա
14918:25
«Ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել, ինչից էլ հսկիչ «տիկինն» օգտվել է՝ խեղաթյուրելով ողջ իրականությունը»․ Աննա Ստեփանյան
9418:18
«Քաղաքական մրցակիցներին բանտերում սպանելով՝ Փաշինյանը տեղավորվում է Լուկաշենկոյի ու Պուտինի արանքը»․ Սուրեն Սահակյան
8717:48