Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Ադրբեջանական կողմը մանրամասներ է հայտնել ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանցի հովվի մասին

Ադրբեջանական կողմը մանրամասներ է հայտնել ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանցի հովվի մասին
164
Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2026 թ., 19:00

Ադրբեջանական կողմը մանրամասներ է հայտնել ադրբեջանցի հովվի՝ պետական սահմանը հատելով Հայաստանի տարածք անցնելու մասին:

Մասնավորապես՝ ադրբեջանական կայքերի հաղորդմամբ՝ տղամարդը Թովուզի շրջանի Չաթախ գյուղի բնակիչ է եղել։ Նա արածեցրել է իրեն պատկանող անասուններին։

Ըստ տեղեկությունների՝ տղամարդը պարբերաբար ալկոհոլային խմիչք է օգտագործել։ Այդ օրը նույնպես նա անասուններին արածեցնելու է գնացել սահմանամերձ գոտի, որտեղ ալկոհոլ է օգտագործել։

Գտնվելով հարբած վիճակում՝ տղամարդը հատել է Հայաստանի ուղղությամբ սահմանը և ձերբակալվել Չինարի գյուղի սահմանային հատվածում։

Նշենք, որ ըստ հայկական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի քաղաքացին պետական սահմանը հատել և Հայաստանի ուղղությամբ անցել է Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում։ Նրան ձերբակալել է Հայաստանի ռազմական ոստիկանությունը։