«Հայաստանի բնակչության մեծագույն մասը անտարբեր է, նույնիսկ եթե ամեն ինչ կործանվի»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ում կասեցնելու հնարավորության մասին պաշտոնական հայտարարությունը և դրա հետևանքների մասին հայաստանյան քննարկումները ոչինչ չեն տալու երկրի բնակչությանը։
Հայաստանում մարդկանց մի մասը հասկանում է երկրի լավն ու վատը և այսպես թե այնպես ընդդիմադիր է, չի ընդունում իշխանության կործանարար քայլերը։
Մյուս մասը անդառնալի իշխանամետ է և, անկախ ամեն ինչից, պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, եթե նույնիսկ նա լուծարի Հայաստանի պետականությունը։
Եվ Հայաստանի բնակչության մեծագույն մասը անտարբեր է։ Այդ մարդկանց որևէ բան հետաքրքիր չէ, նույնիսկ եթե ամեն ինչ կործանվի։
Հիմա, այս պայմաններում ի՞նչ կլինի, եթե նույնիսկ Հայաստանը դուրս հանեն ԵԱՏՄ-ից, գազը թանկանա 69 տոկոսով, տնտեսությունը կաթվածահար լինի, ամեն ինչի գինը բարձրանա, կյանքը դառնա անհնար մեր երկրում։
Ա) անտարբեր հատվածի մի մասը կհավաքի իրերը և կչվի «տաք երկրներ», ինչպես լինում է միշտ։ Մի մասն էլ կհարմարվի իրավիճակին, կավելացնի իր եկամուտը, կապրի «հայրենիքը հյուրանոց է» սկզբունքով։ Հյուրանոցն էլ կարող է ծառայությունների գները բարձրացնել, ու եթե կողքի հյուրանոցում ավելի էժան չէ, պետք է հարմարվել այս թանկ հյուրանոցին։
Բ) Նիկոլ Փաշինյանին անվերապահ պաշտպանող մասսան անձայն կհեռանա Հայաստանից՝ լավագույն դեպքում։ Դրսում՝ հիմնականում Ռուսաստանում հաստատվելով այդ նույն մարդիկ կսկսեն Հայաստանի բոլոր խնդիրների համար մեղադրել Ռուսաստանին ու Հայաստանի նախկին իշխանություններին։
Գ) Երկրում կմնան ու դժվար պայմաններում կշարունակեն ապրել ազգային ընդդիմության համակիրները, մարդիկ, որոնց համար քաղաքական հայացքները ոչ թե անձնական շահի միջոց են, այլ պետականության համար պայքար։
Այս մարդիկ, սակայն քիչ են, ու այսպես պակասելով՝ մի օր էլ այս մարդկանց վերջին շարքերը կզոհաբերվեն թուրքական յաթաղանին կամ հակառակը՝ խենթերը կգտնեն հնար»։

Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
4421:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
12820:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
9319:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
10018:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
9018:36
Արևմտյան երկրները ռուսների որս են հայտարարել, այդ թվում՝ Հայաստանում. Զախարովա
14918:25
«Ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել, ինչից էլ հսկիչ «տիկինն» օգտվել է՝ խեղաթյուրելով ողջ իրականությունը»․ Աննա Ստեփանյան
9418:18
«Քաղաքական մրցակիցներին բանտերում սպանելով՝ Փաշինյանը տեղավորվում է Լուկաշենկոյի ու Պուտինի արանքը»․ Սուրեն Սահակյան
8717:48