«Քոչարյանների կալանքն ապօրինի է, նախաքննությանը խոչընդոտելու վտանգը բացակայում է». «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան գրառումը. «Հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։
Բացատրենք։
Գործի հիմքում ֆինանսական փաստաթղթեր են, որոնք, փաստացի, արդեն առգրավված, վերծանված և ուսումնասիրված են։
Հիմա հարց․ ինչպե՞ս կարելի է 15, 20 կամ 25 տարի անց փոփոխել ժամանակին գործող նորմատիվները, բանկային քաղվածքները, Կադաստրի կոմիտեի փաստաթղթերը, կառավարության հրապարակված որոշումները կամ դրանց վերաբերյալ սահմանված կարգով նախագահի կողմից կատարված վավերացումները։
Դատախազ Ծովակ Մնացականյանը և քննիչ Սմբատ Մխիթարյանը դեռևս հրապարակայնորեն չեն պարզաբանել, թե կոնկրետ ինչպես կարող են Քոչարյանները խոչընդոտել քննությանը, և ինչու է անհրաժեշտ նրանց պահել հենց կալանքի տակ։
2022 թվականից ի վեր, կալանքից բացի, նախատեսված են բազմաթիվ այլընտրանքային խափանման միջոցներ, և միայն դրանց կիրառումը բացառող կոնկրետ հիմքերի առկայության դեպքում կարող է քննարկվել կալանքի հարցը։
Մինչ օրս չի ներկայացվել որևէ տվյալ, որևէ փաստ կամ նույնիսկ ողջամիտ ենթադրություն, որը կհիմնավորեր, թե ինչու է բացառվել այլ խափանման միջոցների կիրառումը։
Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը։ Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։
Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա ժամը 16։30-ին՝ դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ»:

Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
4421:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
12820:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
9319:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
10018:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
9018:36
Արևմտյան երկրները ռուսների որս են հայտարարել, այդ թվում՝ Հայաստանում. Զախարովա
14918:25
«Ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել, ինչից էլ հսկիչ «տիկինն» օգտվել է՝ խեղաթյուրելով ողջ իրականությունը»․ Աննա Ստեփանյան
9418:18
«Քաղաքական մրցակիցներին բանտերում սպանելով՝ Փաշինյանը տեղավորվում է Լուկաշենկոյի ու Պուտինի արանքը»․ Սուրեն Սահակյան
8717:48