«Փաշինյանի ասածը վերաբերում է միայն տեսախցիկների տակ հանցագործություն կատարածների՞ն, թե՞ նաև պատիվներս բարձր պահած նախագահին». Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյբուքյան գրառումը. «Այսօր դարձյալ դատական նիստեր են դրվել Քոչարյան հոր և որդու վերաբերյալ, որտեղ դատախազ-քննիչները միջնորդել են կալանքները երկարաձգել։ Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային կալանքին։ Ասում էր, որ դա նույն ազատությունը սահմանափակող խափանման միջոց է և պարտադիր չէ ամեն անգամ մարդուն անպայման տանել բանտ: «Տնային կալանքը վա՞տ է, ի՞նչ է, ամեն անգամ մարդուն կտրտենք, տանենք-լցնենք բա՞նտ», - ասում էր Փաշինյանը։
Օրինակ Գոռ Թադևոսյան անունով ՀՀ ՔԿ բարձրաստիճան նախկին պաշտոնյան (զբաղեցրել է վարչություններից մեկի պետի պաշտոնակատարի պաշտոնը), 2025 թվականի մայիսին ՔԿ շենքից 590 հազար ԱՄՆ դոլարի հափշտակության կազմակերպման մեղադրանքով կալանավորվել էր, բայց երկու ամիս կալանքը չլրացած, կարծեմ, փոխարինվեց տնային կալանքով: Հիմա ուզում եմ հասկանալ, Փաշինյանի այդ ասածը վերաբերում ա միայն իր, փաստացի պատժիչ համակարգերի, թեկուզ տեսախցիկների տակ արված հանցագործություն կատարածների՞ն, թե, այնուամենայնիվ, կարող է վերաբերել նաև, օրինակ՝ մեր երկիրը 10 տարի իրական խաղաղության մեջ պահած, զարգացրած, պատիվներս բարձր պահած նախագահին ևս։
Էլ չասեմ, որ իր դեպքում հանցագործություն են համարում կառավարության որոշման վավերացնելը, անգամ համեմատելու չէ տեսախցիկների տակ հանցագործություն արածի հետ։
Այս դեպքի մասին Դատախազությունը ու Քննչականը Ձեզ չեն հիշեցնի, հակակոռուպցիոնը տեսանյութեր չի տարածի, փոխարենը նույն օրը հայր և որդի Քոչարյանների կալանքի երկարաձգման նիստ կդնեն»:

Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
4421:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
12820:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
9319:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
10018:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
9018:36
Արևմտյան երկրները ռուսների որս են հայտարարել, այդ թվում՝ Հայաստանում. Զախարովա
14918:25
«Ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել, ինչից էլ հսկիչ «տիկինն» օգտվել է՝ խեղաթյուրելով ողջ իրականությունը»․ Աննա Ստեփանյան
9418:18
«Քաղաքական մրցակիցներին բանտերում սպանելով՝ Փաշինյանը տեղավորվում է Լուկաշենկոյի ու Պուտինի արանքը»․ Սուրեն Սահակյան
8717:48