«Եթե ընկնենք իդեալիստ–լիբերալների խելքին, ապա այսօրվա վիճակը դեռ երկար կշարունակվի». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հաջիևը կարծում է, որ դեռ Հայաստանն ու հայ ժողովուրդը պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից։ Արդար աշխարհի դեպքում կխոսեինք հաջիևյան ցինիզմի մասին, սակայն պետք է չմոռանանք, որ մենք ապրում ենք անարդար աշխարհում, որտեղ միայն ուժն է որոշում սահմանները՝ ինչպես աշխարհագրական, այնպես էլ մարդկային, իրավական, տնտեսական և այլն․․․
Եվ ի՞նչ պետք է անենք մենք, այսքանը գիտակցելով․
Բնականաբար պետք է մերժենք ողբը, պետք է մերժենք «թուլանալ և հաճույք ստանալու» քպ–ական վարքաբանությունը, և հիշենք՝ ուժը կուտակվում է ո՛չ թե աղմուկի մեջ, այլ աշխատանքի։
Մենք խաղաղություն կարող ենք ունենալ, եթե լինենք ուժեղ, իսկ հակառակ դեպքում մեր ընտրությունը կլինի պատերազմի ու ստրկական գոյության միջև։
Եթե ճիշտ ճանաչենք մեզ և մեզ շրջապատող աշխարհը, ապա կգա այն օրը, երբ մեզ ծաղրողներն ու մեր ժառանգությունը գողացողները կզղջան, իսկ եթե մենք շարունակենք չճանաչել ինքներս մեզ, չընդունենք աշխարհն այնպիսին, ինչպիսին այն կա, և ընկնենք իդեալիստ–լիբերալների խելքին, ապա այսօրվա վիճակը՝ patron-client, դեռ երկար կշարունակվի։ Շա՜տ երկար․․․»։

«Ընդդիմությունը չպետք է սահմանափակվի ո՛չ հայտարարություններով, ո՛չ էլ պարզապես «ոչ» ասելով». Մետաքսե Հակոբյան
2703:12
«Եթե ընկնենք իդեալիստ–լիբերալների խելքին, ապա այսօրվա վիճակը դեռ երկար կշարունակվի». Արա Պողոսյան
2703:06
«Ի՞նչն եք տոնում, սեփական ժողովրդի դեմ ձեր հաղթանա՞կը». Ոսկան Սարգսյան
4502:06
«Երբ քաղաքական դաշտը դատարկվում է, իշխանությունը ստանում է ավելի շատ մանդատներ, իսկ պետությունը՝ ավելի քիչ ժողովրդավարություն». Դավիթ Անանյան
6601:06
«ԵԱՏՄ-ԵՄ հարցը կա՛մ-կա՛մ-ով է դրված, և՛-և՛-ի մասին խոսողները բլեֆ են անում». Անդրանիկ Թևանյան
6600:48
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Մոսկվա
128Երեկ, 23:49
Իսրայելը վերսկսել է պաղեստինցի կալանավորների ցուցակները ԿԽՄԿ-ին փոխանցելու գործընթացը
223Երեկ, 19:43
Պուտինը կպահանջի Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը կրճատել մինչև 1997 թվականի մակարդակը․ #TheTelegraph
253Երեկ, 18:07