Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը

«Հետք»-ը գրում է. «Երկու ոտքը կորցրած մայր արջը գլորվելով շարժվում էր, քոթոթներին կերակրում: Կենդանին ահավոր նիհարել էր: Սա Շիկահողի արգելոցում կենդանաբան Հարութ Աղաթելյանի տեսած ամենաազդեցիկ դրվագներից մեկն է եղել: Ենթադրում են, որ արջը վերջույթները կորցրել է ականի պայթյունի հետեւանքով:
Մոտ 10 տարի շիկահողցի կենդանաբան Հ. Աղաթելյանը սովորականի պես աշխատանքի էր գնում իրենց գյուղին հարող արգելոց: Քայլում էր կիլոմետրերով, հասնում արգելոցի խորքը, ուսումնասիրում կենդանիներն ու բույսերը: Սակայն ամեն ինչ փոխվեց սահմանային նոր իրականության պատճառով:
2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս ադրբեջանցիները փուլ առ փուլ ՀՀ սուվերեն տարածքից մոտ 21 քկմ (2100 հա) են օկուպացրել Կապան խոշորացված համայնքի հարավարեւելյան մասում՝ Ներքին Հանդ ու Ծավ գյուղերի ուղղությամբ:
Օկուպացված 21 քկմ-ի կամ 2100 հա-ի մեծ մասը Շիկահողի արգելոցի տարածքն է (սա պետական սեփականություն է): Եթե նկատի ունենանք, որ 1958-ին հիմնադրված արգելոցի տարածքը 12 քկմ է կամ 12 հազ. հեկտար, ապա ստացվում է, որ ադրբեջանցիներն օկուպացրել են դրա մոտ 1/6-ը: Հակառակորդն արգելոցի տարածքում եւ դրանից դուրս՝ Կապանի համայնքային հողերի վրա, անտառը հատելով, դիրքեր ու միջդիրքային ճանապարհներ է կառուցել, ականապատում իրականացրել: Մինչեւ ադրբեջանական շարունակական ագրեսիաները, որոնք սկսվեցին 2020-ից, ըստ Հ. Աղաթելյանի, արգելոցի այս հատվածում մարդու շարժ չկար, եւ կենդանիները տեղաշարժվելու ազատություն ունեին: Ու քանի որ արգելոցը պահպանման խիստ ռեժիմ ունի, նույնիսկ տեղի գյուղացիները չէին մտնում տարածք, մեքենայի շարժ չկար: Այնինչ հիմա կենդանիների միգրացիոն գոտին վերածվել է ադրբեջանական հենակետերով ու միջդիրքային ճանապարհներով ականապատ տարածքի:
Այս պայմաններում, ըստ Հ. Աղաթելյանի, Շիկահողի արգելոցում սկսել են տեսնել վնասված վերջույթներով կենդանիներ: Հիմնական ենթադրությունն այն է, որ կենդանիները վնասվել են ականների վրա: Կենդանաբանն ընդգծում է, որ իրենք նախկինում նման դեպքեր չեն գրանցել: Ավելին՝ հայ դիրքապահները տեղի գյուղացիներին պատմել են, որ տեսել են, թե ինչպես է բեզոարյան այծերի հորանը (խումբը) անցնելիս պայթել ականների վրա. մեկը շպրտվել է մի կողմ, մյուսը՝ մեկ այլ կողմ, իսկ կենդանի մնացածները փախել են:
«Հետքի» զրուցակիցն ասում է, որ եթե արբանյակային պատկերներով հնարավոր է հաշվարկել տարածքային կորուստներն ու անտառի հատված տեղամասերը, ապա կենդանական աշխարհին հասցված վնասը գնահատելը դժվար է, մանավանդ որ հասանելիություն չկա օկուպացված գոտուն:
35-ամյա Հարութ Աղաթելյանն արդեն մի տարի չի աշխատում արգելոցում, բայց շարունակում է իր ընտանիքով ապրել ու գյուղատնտեսությամբ զբաղվել հարազատ գյուղում՝ Շիկահողում, որտեղից հայ-ադրբեջանական շփման գիծն ընդամենը 3-4 կմ հեռավորության վրա է:
Հակառակորդի դիտարկման ու նշանառության տակ
Ճանապարհին մի մեծ, սեւ ամպ ենք տեսնում: Մտածում ենք՝ ուր որ է նորից անձրեւ է գալու: Կապանից դեպի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ ու Ծավ գյուղեր տանող ոլորապտույտ ճանապարհին աշնան շունչն է: Հասնում ենք Սրաշեն: Այստեղից՝ 17-18-րդ դարերի խոնարհված եկեղեցու տարածքից, երեւում են Շիկահողի արգելոցն ու երկու կողմերի առաջապահ դիրքերը: Աշնան գեղեցկությունն ու անձրեւից հետո տարածված մաքուր օդը մի պահ դառնում են ժամանակավրեպ:Եկեղեցուց ներքեւ՝ Շիկահող գետի ձորակի արեւմտյան ափին, սրաշենցիների գյուղատնտեսական հողերն են, իսկ գետից արեւելք անտառապատ սարալանջեր են, որոնց վրա տեղակայվել են հայ դիրքապահները: Մերոնցից ավելի բարձր՝ անտառապատ բարձունքի երկայնքով, դիրքավորվել են ադրբեջանցիները: 2022-ի սեպտեմբերյան հարձակման ժամանակ հակառակորդը գրավել է այս բարձունքի վրա տեղակայված հայկական դիրքերը, այդ թվում՝ ամենաբարձր կետը՝ Խաչինխութ գագաթը, որից մինչեւ Սրաշենի եկեղեցին ուղիղ գծով 3 կմ է, իսկ հայկական բանակը ստիպված է եղել նահանջել ու նոր դիրքեր կառուցել սարալանջի վրա»
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Չինացի պղնձի մագնատը դատապարտվել է ցմահ ազատազրկման
5022:31
Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը
5421:54
«Ռուսաստանն ու Ամերիկան իրար պաս տալով հա կիսել ու կթել են աշխարհը». Արգիշտի Կիվիրյան
5321:30
«Տիկի՛ն, մի՛ բզբզացեք․ դա հօգուտ Ձեզ չէ». Գառնիկ Դանիելյան
5921:18
Արարատի մարզպետի հայրը՝ նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանն «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչներին ասել է՝ հերիք է Տիգրանաշեն ասեք, գինը բարձրացնեք (տեսանյութ)
5420:30
«Անասնական վախը զենք է, որով կոտորում են սերունդների, ժողովուրդներ». Արա Պողոսյան
6920:12
Իսրայելի վարչապետ Նեթանյահուի և բանակի շտաբի պետի միջև սուր տարաձայնություններ են առաջացել
7519:30
Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ են լինելու (տեսանյութ)
21319:00