Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Թրամփը 1 միլիոն դոլար պարգևատրում է առաջարկել ԱՄՆ-ում ընտրակեղծիքների մասին տեղեկատվության համար

Թրամփը 1 միլիոն դոլար պարգևատրում է առաջարկել ԱՄՆ-ում ընտրակեղծիքների մասին տեղեկատվության համար
98
Այսօր, 00:18

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 1 միլիոն դոլար պարգևատրում է առաջարկել ԱՄՆ-ում ընտրակեղծիքների մասին տեղեկատվության համար: Թրամփը հայտարարությունը տեղադրել է TruthSocial սոցիալական ցանցում:

«Յուրաքանչյուր ոք, ով կհայտնի վերջին ընտրություններում կամ առաջիկա 2026 թվականի միջանկյալ ընտրություններում ընտրակեղծիքների մասին, կստանա 1 միլիոն դոլար՝ մեղավորներին ձերբակալելուց և դատապարտելուց հետո»,- գրել է Թրամփը:

ԱՄՆ-ի նախագահը չի մանրամասնել, թե ինչպես են վճարվելու պարգևատրումները, ով է հետաքննելու խախտումների մասին հաղորդագրությունները կամ ինչպես են կազմակերպվելու վճարումները: