Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ես երբեք չեմ մոռանա ձեր ելույթը, վախենամ՝ Փաշինյանը նույնպես». Արթուր Խաչատրյան

«Ես երբեք չեմ մոռանա ձեր ելույթը, վախենամ՝ Փաշինյանը նույնպես». Արթուր Խաչատրյան
55
Այսօր, 14:06

«Տիկի՛ն Կարապետյան, թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեր ելույթի համար, ես այն երբեք չեմ մոռանա: Դուք ասացիք, որ այն պնդումները, թե Քոչարյանը Մեղրին փոխանակում էր Ղարաբաղի հետ, սուտ են, այլապես, եթե Մեղրին տրվում էր Արցախի դիմաց, էլ ի՞նչ միջանցքի մասին է խոսքը: Դուք հենց նոր հայտարարեցիք, որ այդ պնդումը սուտ է: Ես երբեք չեմ մոռանա, վախենամ՝ Փաշինյանը նույնպես, բայց դա ձեր երկուսի հարաբերություններն են»,- ԹՐԻՓՓ նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Ավելի վաղ ՔՊ-ական Մարիա Կարապետյանն անդրադառնալով Խաչատրյանի հարցազրույցին՝ ասել էր. «Պարոն Խաչատրյանը նախօրեին ասել է՝ նախապես գոնե մենք բոլորս կարծում էինք՝ պետք է լինի երկաթուղի և ավտոմոբիլ: Հիմա պարզվում է՝ պետք է լինի նաև հոսանք, գազ, նավթ, ինտերնետ: Շնորհավորում եմ, դուք հասկացել եք, որ ԹՐԻՓՓ-ն այլևս երկրորդ նախագահի բանակցած միջանցքը չէ, այն այլ նախագիծ է՝ ներդրումների, ենթակառուցվածքների»:

Արթուր Խաչատրյանի ելույթը
Մարիա Կարապետյանի ելույթը