Ստիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունների առաջին փորձի տապալումից հետո ՔՊ-ում անակնկալի են եկել, որ Վլադիմիր Վարդանյանը չանցավ, և այժմ փորձում են հասնել նրան, որ հաջորդ փուլում՝ նոյեմբերի 6-ին, նրա մրցակից Էդգար Շաթիրյանը չառաջադրվի։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին ՍԴ աշխատակարգային նիստում առաջադրվել էր 2 թեկնածու՝ Վլադիմիր Վարդանյանը և ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը, որն այս պահին ՍԴ նախագահի լիազորություններն է կատարում: Ընտրվելու համար 9 դատավորից 6-ը պետք է կողմ քվեարկեր տվյալ թեկնածուին, իսկ եթե առաջադրվում է 1 թեկնածու, ապա նա պետք է ստանա առնվազն 5 ձայն: Սակայն այդ օրը ո՛չ 6, ո՛չ էլ 5 ձայն ստացող չեղավ։ ՍԴ մեր աղբյուրները պատմում են, որ Վլադիմիր Վարդանյանը նիստից առաջ իրեն արդեն ՍԴ նախագահ է զգացել՝ մի գրամ կասկած չունենալով իր ընտրության հարցում։ Քվեարկությունից հետո շոկի են մատնվել ե՛ւ Վարդանյանը, ե՛ւ նրա հովանավորները ու հասկացել են, որ ՍԴ-ում հստակ ձևավորված թիմ է գործում, որին ՔՊ-ում արդեն «գրանտակերների թիմ» անունն են տվել։ Ի դեպ, Շաթիրյանը հունիսի 7-ի ընտրությունների հետ կապված ընդդիմության հայցերի քննության ժամանակ լիովին արդարացրել է Փաշինյանի հույսերը՝ կոշտ հակադարձելով ընդդիմադիրներին, ուստի ոմանք չեն բացառում, որ նա դառնա ՍԴ նախագահ։ Ըստ լուրերի, Շաթիրյանի թեկնածությունն ակտիվորեն լոբբինգ է անում Սեդա Սաֆարյանը»:

«Հերթական քրեական գործն է «բուսնում» Սերժ Սարգսյանի դեմ»․ Տիգրան Աբրահամյան
3009:30
«Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից»․ Բորդյուժա
6809:13
Ստիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել. «Հրապարակ»
5509:06
Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ»
4508:54
Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «Հրապարակ»
6108:48
«Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն». Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
8605:12
«Կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը»․ Ստեփան Դանիելյան
9504:06
«Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելը Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման մասին է»․ Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)
9903:06