«ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին տեղեկացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին»․ #WSJ

ԱՄՆ-ն Պարսից ծոցի մի քանի երկրների նախազգուշացրել է Իրանի դեմ հնարավոր «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավի» մասին, որը կարող է իրականացվել նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայանալիք Քոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։ Այս մասին, հղում կատարելով աղբյուրներին, հայտնում է The Wall Street Journal-ը։
Նշվում է, որ Փենթագոնը տարհանել է ամերիկացի զինծառայողներին Մերձավոր Արևելքի այն ռազմաբազաներից, որտեղ նրանք կարող էին վտանգի ենթարկվել։ Տարածաշրջանում ԱՄՆ զինված ուժերը համալրում են զինամթերքի պաշարները, իսկ ռմբակոծիչներն ու կործանիչները պատրաստվում են հարվածներ հասցնելուն։
The Wall Street Journal-ի տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել ռազմական գործողությունը վերսկսելու վերաբերյալ, սակայն հակված է ընտրություններից հետո լայնածավալ հարձակում իրականացնելու տարբերակին։ Հնարավոր թիրախների թվում կարող են լինել Իրանի ենթակառուցվածքներն ու միջուկային օբյեկտները։

«Այս նախագիծը Վաշինգթոնին պետք է բացառապես Իրանի և ՌԴ-ի դեմ պայքարելու համար»․ Արմեն Աշոտյան
010:18
«Ընդդիմության փորացավը՝ ԹՐԻՓՓ նախագծում երաշխավոր բերելն է». Տարոն Չախոյան
1810:12
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2310:00
«ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին տեղեկացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին»․ #WSJ
6609:49
«Հերթական քրեական գործն է «բուսնում» Սերժ Սարգսյանի դեմ»․ Տիգրան Աբրահամյան
4809:30
«Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից»․ Բորդյուժա
8509:13
Ստիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել. «Հրապարակ»
6409:06
Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ»
5008:54