Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին, ի՞նչ կասեք». Տիգրան Աբրահամյան

«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին, ի՞նչ կասեք». Տիգրան Աբրահամյան
40
Այսօր, 15:36

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Կարեն Վասիլիի Առուստամյանի թեկնածությունը: Դիմելով թեկնածուին՝ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարցրեց. «Եթե փողոցում, սրճարանում հանդիպեք ձեր նախկին ղեկավար Իշխան Զաքարյանին, ի՞նչ կասեք»: «Մասնագիտական գործունեությունս սկսել եմ 1998-ից, ունեցել եմ տարբեր ղեկավարներ: Այն ղեկավարները, որոնք ողջ են, հիմա էլ ցանկացած պահի կարող եմ անկաշկանդ դրսում հանդիպել»,- ասաց Առուստամյանը:

«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին, ի՞նչ կասեք». Տիգրան Աբրահամյան