Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Եղած ընդդիմությունը, որպես իրենից բան ներկայացնող ուժ, չկա»․ Վահագն Ալեքսանյան

«Եղած ընդդիմությունը, որպես իրենից բան ներկայացնող ուժ, չկա»․ Վահագն Ալեքսանյան
44
Այսօր, 15:00

«Իշխանություններն ի՞նչ գործ ունեն ընդդիմության ձևավորման հետ։ Տպավորություն է ստեղծվում, որ իշխանություններին գրպանային ընդդիմություն է պետք»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանին։ «Հենց այս առկա ընդդիմության պայմաններում է չէ՞, որ ՏԻՄ-երում ՔՊ-ն ստացել է 90 և քանի տոկոս ձայն և հենց դրանից է ծագել այս միտքն առհասարակ, որ մեզ ոչ թե գրպանային ընդդիմության է պետք, այլ ընդդիմություն։ Որովհետև այս եղածը, որպես իրենից բան ներկայացնող ուժ, չկա։ Սա հանրային ու քաղաքական խնդիր է, և մենք այդ խնդիրն արձանագրում ենք»,- ասաց Ալեքսանյանը՝ նշելով, որ հայտարարություններից բացի ուրիշ քայլեր անել իրենք չեն կարող ու չպետք է անեն։

«Եղած ընդդիմությունը, որպես իրենից բան ներկայացնող ուժ, չկա»․ Վահագն Ալեքսանյան