«Դատելով ուժերի նախնական դասավորությունից՝ կոալիցիոն բանակցությունները հեշտ չեն լինելու»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խորհրդարանական կառավարմամբ Իսրայելում ավարտվեց Կնեսետի համար քվեարկությունը, սակայն նոր կառավարության ձևավորման համար դեռ շատ գործընթացներ կան։ Անգամ ընտրությունների վերջնական արդյունքները չեն երաշխավորում, որ առավելագույն մանդատներ ստացած կուսակցությունները կկարողանան համաձայնության գալ՝ կառավարող կոալիցիա ձևավորելու շուրջ։
Մինչև նոյեմբերի 4-ը կհրապարակվի Կնեսեթի 120 պատգամավորական մանդատների վերջնական բաշխումը։
Մինչև նոյեմբերի 11-ը նախագահ Հերցոգը՝ խորհրդակցություններից հետո, կառավարության ձևավորման մանդատը կհանձնի Քնեսեթի պատգամավորներից մեկին։ Ընդ որում, նա պարտավոր չէ ընտրել ամենաշատ ձայներ հավաքած ուժի ղեկավարին։ Հիմնական չափանիշն այն է, թե թեկնածուն որքանո՞վ է ի վիճակի կոալիցիա ձևավորելու։
Առաջին թեկնածուն կառավարություն ձևավորելու համար ստանում է 28 օր, որը կարող է երկարաձգել ևս 14 օրով։
Եթե համաձայնության հասնել չի հաջողվում, նախագահը կարող է մանդատը փոխանցել մեկ այլ պատգամավորի։ Վերջինս կունենա ևս 28 օր։
Եթե երկրորդ փորձն էլ ձախողվի, նախաձեռնությունը նախագահից կանցնի Կնեսեթին, և 61 պատգամավորի գրավոր աջակցություն ստացած որևէ պատգամավոր, կստանա ևս 14 օրը՝ կոալիցիա ձևավորելու համար։
Եթե այդ դեպքում էլ չհաջողվի կառավարություն ձևավորել, ապա
խորհրդարանը կցրվի, և կնշանակվեն նոր ընտրություններ։
Մինչ այդ՝ Նաթանյահուի գործող կառավարությունը կշարունակի կատարել իր պարտականությունները։
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. խորհրդարանական մանդատներ ստանալն ու կոալիցիա ձևավորելը երկու տարբեր իրավիճակներ են։
Դատելով ուժերի նախնական դասավորությունից՝ կոալիցիոն բանակցությունները հեշտ չեն լինելու, հատկապես, որ նախորդ խորհրդարանի համեմատ, այս անգամ արաբական կուսակցությունները շատ մանդատներ են ստանում: Դա զգալի ազդեցություն կարող է գործել ինչպես Իսրայելի կառավարության ձևավորման, այնպես էլ տարածաշրջանային հետագա քաղաքականության վրա:
Կարելի է ասել, որ կա՛մ արաբական ուժերի մանդատները էական դեր կխաղան Իսրայելի հաջորդ վարչապետի համար, կա՛մ Նաթանյահուի և Այզենկոտի ճամբարները կփորձեն միմյանց միջև համաձայնության գալ, կամ էլ՝ որոշ ժամանակ հետո կանցկացվեն նոր ընտրություններ»:

«Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին»․ Սրբուհի Գալյան
715:42
«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին, ի՞նչ կասեք». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
2015:36
«Համապետականին «Ուժեղ Հայաստան»-ը 4 տոկոսի շեմը կհաղթահարե՞ր, եթե փող չբաժաներ»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
2515:30
«Իսրայելի հնարավոր ռազմական արկածախնդրությունը սպառնում է գազի մատակարարումներին»․ Արաղչի
6215:25
«Դատելով ուժերի նախնական դասավորությունից՝ կոալիցիոն բանակցությունները հեշտ չեն լինելու»․ Արտակ Զաքարյան
4715:12
«Եղած ընդդիմությունը, որպես իրենից բան ներկայացնող ուժ, չկա»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
4315:00
«Մենք դեռ չգիտենք՝ կգնանք արտահերթի, թե ոչ»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
4614:54
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազնին (տեսանյութ)
5214:48