Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Ոչ մի սահման ու եզր չունեն իրենց քայլերում ու որոշումներում»․ Արմեն Հովասափյան

«Ոչ մի սահման ու եզր չունեն իրենց քայլերում ու որոշումներում»․ Արմեն Հովասափյան
38
Այսօր, 16:36

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ ողջ օրվա ընթացքում, բնավորությանս համաձայն, ուշադիր հետևում էի ԱԺ-ում տեղի ունեցողին, և, ինչպես որ կանխատեսում էի, օրվա վարչախումբն ամբողջ թափով կենտրոնացել էր կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վրա և ոգևորված փառաբանում էր իր գրանցած «ֆանտաստիկ» ցուցանիշները։
Այսինքն՝ փոխանակ մի բան էլ շրջանցեին թեման, ամաչեին, որ Կոմկուսից բեթար արդյունքներ են գրանցել, մի բան էլ լոթիանում էին, թե՝ «տեսե՛ք՝ մենք էս ինչ հզոր ու ամենակարող ենք»։ Ամբողջովին կենտրոնացել էին Ստեփանավանի վրա ու մարդկանց համոզում էին, որ իրենք այնտեղ կարողացել են խնդիր լուծել։ Հա՛, ասեմ՝ լուծել են․ տարբեր ճյուղավորված ֆեյք կերպարներով մտել էին թեմայի մեջ ու խնդիրը մի կերպ լուծեցին։ Ավելին ասեմ՝ էն երկու թեկնածուն, որ էսօր կոալիցիա են կազմում՝ քաղաքը ղեկավարելու համար, մինչև ընտրություններն իրար ինչ ասես՝ չէին ասում։ Էսօր էլ դեմ են տվել, որ էդ մի ամսվա ասածները հեչ են, հիմա պիտի գլուխներդ կախ՝ իրար հետ աշխատեք։
Ավելին՝ գործող քաղաքապետը, ով մինչ այդ հրապարակավ հայտարարում էր, որ «բացառվում է ՔՊ-ի հետ համագործակցությունը», հիմա ղազագիր են գրել տվել։
Ես խորը կասկածներ ունեմ, որ եթե էդ թեմայի տակ չմտներ, Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված օպերացիան էին կիրառելու։ (Ի դեպ՝ Ասլանյանի թեմայի ողջ «պերճանքն ու մերկության» հետ կապվածը ամփոփվեց օրերս դատարանի որոշման մասով․ մարդը 2 տարի 7 ամիս զրկվեց անազատությունից, մեկ էլ հանկարծ ճանաչվեց անմեղ)։
Ասածս ինչ ա․ սրանք ոչ մի սահման ու եզր չունեն իրենց քայլերում ու որոշումներում, պետք եղավ՝ ամեն ինչի վրայով կանցնեն, միայն թե սեփական իշխանությունն ամեն գնով պահեն, որ շղթան ոչ մի տեղ չկտրվի։ Սակայն Վուչիչի հետ օրերս տեղի ունեցածը լրիվ այլ բանի մասին է խոսում, որ համապատասխան ճիշտ ու գծած մեխանիզմով, անհոգնել, անտրտուջ աշխատանքը, վսյո ժե, իր արդյունքը տալիս է։ Ի դեպ՝ Վուչիչն օգոստոսին իրա համար հանգիստ գուլյատ էր անում, կրակի վրա սթեյք խորովում ու սերբական օղու հատուկ ապարատներով սարքած օղին վայելում՝ «ցավին անտարբեր, դավին անտեղյակ» վիճակով։
Հ․Գ․ Կասկած չունեմ՝ ԱԺ հարցուպատասխանին էլ ՏԻՄ-երի թեման լինելու է օրակարգում, ու դա էլ իր խոսույթում մի քանի ռեպլիկ ու անդրադարձ անելու է»։

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան