Չնայած պատժամիջոցներին` Լավրովը մեկնում է ԱՄՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այս շաբաթ մեկնում է Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու G20-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Արտգործնախարար Սերգեյ Լավրովը կգլխավորի մեր պատվիրակությունը G20-ի նախարարական հանդիպմանը։ G20-ը ներկայում նախագահում է Միացյալ Նահանգները, և այս ձևաչափով նախարարական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ից 31-ն Ատլանտայում, ԱՄՆ», - ասել է Զախարովան։
Bloomberg-ը, մեկնաբանելով այս տեղեկատվությունը, նշում է, որ «Լավրովը, որը ենթարկվում է միջազգային պատժամիջոցների, կլինի Կրեմլի վերջին ներկայացուցիչը, որը կայցելի Միացյալ Նահանգներ՝ Վաշինգթոնի և Մոսկվայի միջև կապերի ամրապնդման ֆոնին։ Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, որը նույնպես պատժամիջոցների տակ է, սեպտեմբերին մասնակցել է G20-ի ֆինանսների նախարարների հանդիպմանը Հյուսիսային Քարոլինայում և զուգահեռաբար բանակցություններ է վարել ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հետ»։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը գտնվում է ԱՄՆ-ի անձնական պատժամիջոցների տակ 2022 թվականի փետրվարից՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկսվելուց կարճ ժամանակ անց։ Պատժամիջոցները ներառում են ԱՄՆ-ում բոլոր ակտիվների սառեցում և ամերիկացի քաղաքացիների ու ընկերությունների համար նրա հետ գործարքներ կնքելու արգելք։

ԿԲ-ն զգուշացնում է՝ զեղծարարները փորձում են քաղաքացիների անունից վարկեր ստանալ և իրականացնել այլ խարդախ գործարքներ
4700:00
Պուտինը Մասկին անվանել է «հանճարեղ մարդ» և հայտարարել նրա հետ «սերտ շփման» մասին
84Երեկ, 23:43
Չնայած պատժամիջոցներին՝ Լավրովը մեկնում է ԱՄՆ
45Երեկ, 23:36
Վթարային ջրանջատում Ապարանում
61Երեկ, 22:48
«Խոցելի վիճակում գտնվող մարդուն սոցաշխատողները հրապարակայնորեն նվաստացնում են». Մուշեղ Հովսեփյան (տեսանյութ)
64Երեկ, 22:36
47 միլիոն դոլար Ջոդիի համար. Նանոտիրանի կմախքը վաճառվել է Նյու Յորքի աճուրդում (տեսանյութ)
153Երեկ, 22:07
«Ադրբեջանն է պարտավոր ներողություն խնդրել ու հատուցել». Նաիրի Հոխիկյան
67Երեկ, 21:36
«Նեոնացիստական կարգախոսը տեղ չունի ինքնահարգանք ունեցող հասարակությունում». Զախարովան՝ Շիրակի մարզպետի գրառման մասին (տեսանյութ)
132Երեկ, 20:42