47 միլիոն դոլար Ջոդիի համար. Նանոտիրանի կմախքը վաճառվել է Նյու Յորքի աճուրդում

Նյու Յորքի Sotheby's աճուրդի տանը 47,3 միլիոն դոլարով վաճառվել է «Ջոդի» մականվամբ նանոտիրան ցեղատեսակի դինոզավրի կմախքը: Գնորդի անունը չի հրապարակվում: Նանոտիրանների՝ տիրանոզավրերին ազգակից, բայց չափսերով ավելի փոքր դինոզավրերի գոյությունը հաստատվել է միայն վերջերս:
Հնագույն գիշատչի երեքմետրանոց կմախքի համար սակարկությունները տեղի են ունեցել երեքշաբթի օրը: Աճուրդի տնից հայտնել են, որ վեց պոտենցիալ գնորդներ 12 րոպե շարունակ առցանց և հեռախոսով պայքարել են լոտի համար: Արդյունքում ընդունվել է հեռախոսային հայտը՝ 47,3 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը մի քանի անգամ գերազանցում է կմախքի նախնական գնահատականը (6-9 միլիոն դոլար):
Sotheby's-ը Ջոդիին բնութագրել է որպես «գերազանց, ցուցադրության համար պատրաստ» կմախք, որը բաղկացած է մոտ 191 քարացած ոսկորներից և ներառում է «հիանալի պահպանված, գրեթե ամբողջական գանգ»:
Մոտ մեկ տարի առաջ գիտնականները հաստատեցին, որ Ջոդիի կմախքը պատկանում է դինոզավրերի առանձին ցեղի: Անցյալ տարվայի հոկտեմբերին ամերիկացի հետազոտողներին հաջողվեց ապացուցել նանոտիրանների ցեղի գոյությունը: Ինչպես հայտարարում է Sotheby's-ը, սա առաջին նմուշն է, որն այդ ժամանակվանից ի վեր հանվել է վաճառքի, և գիտությանը հայտնի նանոտիրանների ընդամենը երեք կմախքներից մեկը:
Պորտսմութի համալսարանի պալեոնտոլոգ Մեգան Ջենքինսը BBC Radio 4-ի «Today» հաղորդաշարի եթերում նշել է, որ «նանոտիրանը երկար ժամանակ համարվում էր ինչ-որ դեռահաս տիրանոզավր»:
«Բայց այն շատ ավելի փոքր է և նրբագեղ: Այն առանձնանում է սլացիկ, նուրբ մարմնակազմությամբ, իսկ նրա՝ սայրերի նման ատամները հարմարեցված են միս կտրելու համար»,— պարզաբանել է Ջենքինսը: Տիրանոզավրը և նանոտիրանը համագոյակցել են միևնույն երկրաբանական ժամանակաշրջանում՝ մոտ 67 միլիոն տարի առաջ:
2023 թվականի հոկտեմբերին՝ նախքան նանոտիրանների ցեղի պաշտոնապես առանձնացվելը, Ջոդին ցուցադրվել էր Լոնդոնի Frieze Masters միջազգային արվեստի տոնավաճառում որպես երիտասարդ տիրանոզավրի մնացորդ:
Կմախքն իր տարածքում գտել էր Մոնտանա նահանգի Հելլ Քրիկի ռանչոյի սեփականատեր Ջոդի Փիրսոնը, որտեղ հաճախ են գտնում դինոզավրերի մնացորդներ: Կմախքը նրա պատվին անվանել են Ջոդի: Այն պեղել է կոմերցիոն պալեոնտոլոգ Քլեյթոն Ֆիփսը:

«Խոցելի վիճակում գտնվող մարդուն սոցաշխատողները հրապարակայնորեն նվաստացնում են». Մուշեղ Հովսեփյան (տեսանյութ)
1922:36
47 միլիոն դոլար Ջոդիի համար. Նանոտիրանի կմախքը վաճառվել է Նյու Յորքի աճուրդում (տեսանյութ)
9822:07
«Ադրբեջանն է պարտավոր ներողություն խնդրել ու հատուցել». Նաիրի Հոխիկյան
4821:36
«Նեոնացիստական կարգախոսը տեղ չունի ինքնահարգանք ունեցող հասարակությունում». Զախարովան՝ Շիրակի մարզպետի գրառման մասին (տեսանյութ)
11320:42
«Զինվորական հանցագործություն՝ Էջմիածնի զինկոմիսարիատում». Աբրասիմ Աթոյան
8120:18
Երեքուկես տարվա շուրջերկրյա ճամփորդության դուրս եկած «Վիլլա Վի Օդիսեյը» դադարեցրել է ճանապարհորդությունը վառելիքի գների պատճառով
17118:54
Զելենսկին նշել է եռակողմ բանակցությունների հավանական ամսաթիվը
14917:55
«Խոսքի ազատությո՞ւն, թե՞ ազատության խոսք»․ Արա Պողոսյան
7317:24