Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Ռումինիայում հայտնաբերվել է երեխայի հռոմեական սարկոֆագ` անվնաս վիճակում

Ռումինիայում հայտնաբերվել է երեխայի հռոմեական սարկոֆագ` անվնաս վիճակում
126
Երեկ, 23:31

Ռումինական Կոնստանցա քաղաքում՝ հնագույն Տոմիսի դամբարանադաշտում, հնագետները հայտնաբերել են անվնաս սարկոֆագ՝ մանկական դագաղի մնացորդներով և թաղման նվերներով: Ազգային պատմության և հնագիտության տեղական թանգարանի մասնագետների այս գտածոյի մասին հայտնում է Radio România-ն:
Սարկոֆագի ներսում պահպանվել են ձիու և աքլորի կավե արձանիկներ, ծաղկեպսակներ, բրոնզե իրեր, թևնոց և մեդալիոն: Վերջինս հետազոտողներին թույլ է տվել ենթադրել, որ այստեղ տղա երեխա է թաղված եղել:

Ռումինիայում հայտնաբերվել է երեխայի հռոմեական սարկոֆագ` անվնաս վիճակում
Ռումինիայում հայտնաբերվել է երեխայի հռոմեական սարկոֆագ` անվնաս վիճակում

Գերեզմանը հայտնաբերվել է Ֆլեմինդա (Flămânda) շրջանում: Մի քանի օր անց սարկոֆագը տեղափոխվել է թանգարանի սենյակներից մեկը, որտեղ հոկտեմբերի 27-ին այն բացվել է հնագետների, վերականգնողների և կոնսերվացման մասնագետների ներկայությամբ: Գործընթացը հեռարձակվել է սոցիալական գրականության հարթակներում (սոցցանցերում): Թաղման գույքը (ինվենտարը) ամբողջությամբ անձեռնմխելի է եղել: Սա հնարավորություն է տալիս ուսումնասիրել իրերը իրենց սկզբնական դասավորությամբ և տեղեկություններ ստանալ հռոմեական թաղման սովորույթների մասին:
Ռումինիայում հայտնաբերվել է երեխայի հռոմեական սարկոֆագ` անվնաս վիճակում
Ռումինիայում հայտնաբերվել է երեխայի հռոմեական սարկոֆագ` անվնաս վիճակում

Այժմ թանգարանի աշխատակիցները կզբաղվեն հայտնաբերված առարկաների փաստաթղթավորմամբ և հետազոտմամբ: Թաղման թվագրումն առայժմ նախնական է մնում: