Կիրակի, 01 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Եթե համակարգիչը դանդաղել է, տաքանում է, ամենայն հավանականությամբ` վարակվել է Miner տեսակի Trojan վիրուսով». Սամվել Հայրապետյան

«Եթե համակարգիչը դանդաղել է, տաքանում է, ամենայն հավանականությամբ` վարակվել է Miner տեսակի Trojan վիրուսով». Սամվել Հայրապետյան
55
Այսօր, 20:12

Ծրագրավորող, քիբերանվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկվանից սկսած, եթե նկատում եք, որ Ձեր համակարգիչները նորմայից դանդաղ են աշխատում, ենթադրենք՝ մի 50%, կամ CPU-ն տաքանում է էն կարգի, որ համակարգիչն անջատվում է կամ չի անջատվում բայց ազդանշան է տալիս տաքության վերաբերյալ, ապա, ամենայն հավանականությամբ, ձեր համակարգիչը վարակվել է Miner տեսակի Trojan վիրուսով (Տրոյական ձիու նման դուք ինքներդ եք ներս թողել)։
Դեռևս չեմ հասկանում, թե որ երկրի հաքերային խմբավորումն է, բայց կոնկրետ տոչկել են Հայաստանի տարածքը (հարևան երկրների մասով ինֆո չունեմ՝ գուցե իրենցը ևս):
Վիրուսը բացարձակապես չի դիպչում FS-ին, սակայն համակարգիչը ներսից քամում է, եթե GPU ունեք, ավելի վատ, կարճ ասած՝ ձեր համակարգչով իրենց համար Monero են մայն անում:
Եթե նման խնդրի հետ եք բախվել, նամակ գրեք այս էլ հասցեին
[email protected] նամակի թեմա դաշտում գրեք Please forward to Sami ու նամակի մեջ գրեք համակարգչի ինֆորմացիան՝ Manufacturer, CPU, GPU, CPU Cores, Operating System, Architecture ու երբվանից եք նկատում էդ տարօրինակությունները, մինչև ինչքան է տաքանում ու ծանրաբեռնվում:
Հայերի համար անվճար կլինի վիրուսի գտնելն ու չեզոքացնելը, այլ ազգիների համար արդեն թող չգրեն, որ նամակը ինձ ֆորվարդ անեն դալշէ իրենք իրենց հետ»։