Կիրակի, 01 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան

«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան
64
Այսօր, 20:30

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտությունը նախագահ Թրամփի համար կարող է դառնալ պատրվակ՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների նոր փուլը հետաձգելու, առկախելու համար: Մարտավարական տեսանկյունից դա կարող է նպատակահարմար լինել ԱՄՆ-ի գործող վարչակազմի համար՝ ռազմական էսկալացիան այս անգամ հավանաբար կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում, մինչդեռ նախագահ Թրամփն Իրանի կղերապետությունն տապալալումն այդ կարգի զոհողությունների գնով ապահովելուն, կարծես, պատրաստ չէ: Նա, գուցե, կնախընտրի ժամանակ ձգել ու սպասել տնտեսական կոլափսի արդյունքում Իրանում ներքաղաքական իրավիճակի կրիտիկական վատթարացմանը, երբ արտաքին միջամտությունը ներքին դժգոհության ալիքին միայն օժանդակելու ֆունկցիա կունենա: Իսկ ակտիվ պատերազմական գործողություններն առկախելու հավանական որոշումը կարդարացնի մեծամասնություն ստացած դեմոկրատների գործուն հակազդեցությամբ: Կստացվի, որ դեմոկրատներն են կաթվածահար արել վարչակազմի ռազմական ակտիվությունը, թեև, իրականում, հենց դեմոկրատներն էլ այդպիսով կազատեն նախագահ Թրամփին անդառնալի զոհերի գնով անորոշ ելքով պատերազմական գործողությունների դիմելու անհարաժեշտությունից»:

Աղբյուրը`   Արման Մելիքյան