«Apple-ը Գերմանիայի քաղաքական գործիչներին նախազգուշացրել է հեռախոսների հնարավոր կոտրման մասին»․ #Bild

Apple ընկերությունը գերմանացի մի քանի քաղաքական գործիչների նախազգուշացրել է նրանց բջջային հեռախոսների դեմ լրտեսական ծրագրերի միջոցով հնարավոր հաքերային հարձակումների մասին, հայտնում է գերմանական Bild-ը։
Միևնույն ժամանակ, Գերմանիայի թվայնացման նախարար Կարստեն Վիլդբերգերը հաստատել է այդ տեղեկությունը։ Նա հավելել է, որ խոսքն ընկերության կողմից ուղարկված այն ծանուցման մասին է, ըստ որի՝ որոշակի սարքեր, հնարավոր է, վտանգված լինեն այսպես կոչված լրտեսական ծրագրերի միջոցով, սակայն հրաժարվել է այլ մանրամասներ հայտնել։
Պարբերականի տվյալներով՝ հոկտեմբերի 29-ից սպառնալիքի մասին ծանուցումներ են ստացել iPhone-ի օգտատերերը, որոնց թվում, ենթադրաբար, եղել են Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ և դաշնային կառավարության անդամներ։
Ինչպես նշում է Bild-ը, խոսքը Mercenary Spyware-ի՝ մասնագիտացված ընկերությունների կողմից մշակվող լրտեսական ծրագրի մասին է։ Այն կիբերհանցագործներին հնարավորություն է տալիս հասանելիություն ստանալ օգտատիրոջ նամակագրությանը, կոնտակտներին, օրացույցին և տեղադրության տվյալներին, ինչպես նաև գաղտնի միացնել սարքի խոսափողն ու տեսախցիկը։
Միևնույն ժամանակ, առայժմ հաստատված չէ, որ հարձակվողներին իսկապես հաջողվել է մուտք գործել հեռախոսներ։

«Apple-ը Գերմանիայի քաղաքական գործիչներին նախազգուշացրել է հեռախոսների հնարավոր կոտրման մասին»․ #Bild
12719:25
«Հայերը զավթել են «Արևմտյան Ադրբեջանի» տարածքում գտնվող կրոնական հուշարձանները»․ Ազիզ Ալեքբերլի
7317:54
«Փաշինյանը բացեց իր խաղաքարտերը». Արա Պողոսյան
7717:36
«Չինացիները հետախուզության ոլորտում ԱՄՆ-ից հզոր են». Ոսկան Սարգսյան
7017:24
«Իշխանության հետ խաշ վայելողները նույն վայելքով դա կանեին նաև նախկին որևէ նախագահի հետ»․ Հակոբ Բադալյան
7617:12
«Աշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից»․ Վարդան Ոսկանյան
7517:06
«Սույն անձը գործի է դրել հին ու տխրահռչակ մեթոդները»․ Վահե Սարգսյան
6516:54
«Ասում են՝ ՊԵԿ-ը դարձել է բարեկամների եկամուտների կոմիտե», «չկա այդպիսի բան»․ բանավեճ՝ Էդուարդ Հակոբյանի և լրագրողների միջև (տեսանյութ)
6716:30