«Ոստիկանը տխուր դեմքով պատասխանում է՝ ինչ էլ լինի, ինքը չի կանգնելու». Զառա Մարգարյան

Լրագրող Զառա Մարգարյանը գրել է. «Բաղրամյան մեկի խաչմերուկում ժամը 22:00-ին ոստիկանները փակել են անցումը։ Մի քանի անգամ կանաչ լույս է միանում, բայց մեզ չեն թողնում անցնել։
Չեմ դիմանում, ասում եմ՝ վախենո՞ւմ եք՝ էլի հղի կնոջ տակը գցի։ Ոստիկանը տխուր դեմքով պատասխանում է՝ ինչ էլ լինի, ինքը չի կանգնելու։
Ասում եմ՝ էդ ինչի՞։ Երբ նոր էր ընտրվել, հենց այս խաչմերուկում կանգնած լայվ էր մտել՝ հայտարարելով, որ այսուհետ ՀՀ վարչապետը կարմիր լույսի տակ է կանգնում։ Էդ ի՞նչ փոխվեց 9 տարում, էդ ի՞նչ հաջողություն է բերել մեր երկրին, որ արյունն էլ կարմիր չի, ու էսքան մարդուն կանգնեցնում են։ Թե՞ սպասեք՝ անցնեմ։
Ոստիկանը ոչինչ չի պատասխանում։ Մի քանի հատուկ մեքենա անթույլատրելի բարձր արագությամբ անցնում է։ Կողքիս տղան չի դիմանում՝ ասում է.
— Ոնց որ անցան, բացեք։
Ոստիկանը ծանր հոգոց է հանում.
— Չէ, եղբայր, էս ինչ ա, մենակ ավանգարդն ա, իրանք դեռ չեն անցել։
Քիչ անց 10 մեքենա կայծակի պես քշելով բարձրանում է Բաղրամյանով։
Նայում եմ խեղճ ոստիկանին՝ պատկերացնում եմ՝ դուք ինչքան եք զզվել։ Նա գլուխը կախում է։
Բոլորս գնում ենք մեր գործերին՝ շատ հոգնած ու սարսափելի զզված այս ամեն ինչից»։

«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
2922:48
«Ոստիկանը տխուր դեմքով պատասխանում է՝ ինչ էլ լինի, ինքը չի կանգնելու». Զառա Մարգարյան
6922:12
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
11021:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
10821:31
«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան
7920:30
«Եթե համակարգիչը դանդաղել է, տաքանում է, ամենայն հավանականությամբ՝ վարակվել է Miner տեսակի Trojan վիրուսով». Սամվել Հայրապետյան
7020:12
«Քրեական բարքերի իսկական բում է. բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց». Սուրեն Սուրենյանց
7419:54
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականին նվազել է 24 միլիարդով. Bloomberg
18819:30