Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Նիկոլին ատող երիտասարդներին կարելի էր օգտագործել` որպես հեղափոխության շարժիչ ուժ, բայց...». Արգիշտի Կիվիրյան

«Նիկոլին ատող երիտասարդներին կարելի էր օգտագործել` որպես հեղափոխության շարժիչ ուժ, բայց...». Արգիշտի Կիվիրյան
153
Երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2026 թ., 23:42

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վերջին տարիներին ակնհայտորեն երիտասարդության մեծամասնությունն ատում էր ու ատում է Նիկոլին՝ ի տարբերություն պողոսացած մեծահասակների։ Ու այդ զանգվածին ակնհայտորեն կարելի էր օգտագործել՝ որպես հեղափոխության շարժիչ ուժ։ Սակայն ամեն ինչ ավարտվում է, երբ բերանները բացում են լավագույն դեպքում 20-րդ դարում մնացած ընդդիմության առաջնորդները։ Այ այդ պահից հետո այդ երիտասարդների աչքում բոլորը դառնում են նույնական անցյալի ռելիկտ»: